Վաշինգտոնը պատրաստ է աջակցել ղարաբաղյան հակամարտության կողմերին. ԱՄՆ դեսպան
«Վաշինգտոնը պատրաստ է աջակցել ղարաբաղյան հակամարտության կողմերին՝ խաղաղ կարգավորման շրջանակում: Մենք պատրաստ ենք շարունակել հակամարտ կողմերին ուղղված աջակցությունը՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար»,- Բաքվում ասել է ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան եւ որին անդրադարձել են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նրա խոսքով` Վաշինգտոնը նաեւ շահագրգռված է Ադրբեջանի հետ երկկողմանի հարաբերությունների ընդլայնման հարցում։
