Սենատն առաջարկել է ընդլայնել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները
Bloomberg-ը հայտնում է,որ ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի երկու անդամներ հանդես են եկել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների խստացման նախաձեռնությամբ՝ Ուկրաինայի եւ Սիրիայի նկատմամբ նրա քաղաքականության, ինչպես նաեւ Միացյալ Նահանգների «կիբեռհամակարգեր ներխուժման» պատճառով: Առաջարկությունը ներկայացրել են Սենատի բանկային կոմիտեի ղեկավար Մայք Քրեփոն՝ Այդահոյից, եւ կոմիտեում ավագ դեմոկրատ Շերոդ Բրաունը՝ Օհայոյից: Օրինագիծն ուղի կբացի նոր «լայնընդգրկուն» պատժամիջոցների սահմանման համար, որոնք ուղղված կլինեն Ռուսաստանի տնտեսության ճյուղերի դեմ, ներառյալ հանքարդյունահանման, մետաղագործական ճյուղերը, ինչպես նաեւ երկաթուղիները: Փաստաթուղը նախատեսում է կատարողական հրամանագրերում հիշատակված պատժամիջոցների կոդավորում եւ խստացում: Խոսքը վերաբերում է այն սահմանափակիչ միջոցներին, որոնք ազդում են ռուսական Էներգետիկական նախագծերի եւ տնտեսության հանգուցային հատվածներում պարտքի ֆինանսավորման վրա:
