Մահապատժի վերականգնման պարագայում ԵՄ Թուրքիայի հետ բանակցությունները կդադարեցնի.Յունկեր
Եվրահանձնաժողովի նախագահ ԺանԿլոդ Յունկերը Բեռլինում հրավիրված քննարկման ժամանակ հայտարարել է, որ եթե Թուրքիան որոշում կայացնի վերականգնել մահապատիժը, ապա դա կդառնա Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցությունների վերջը:
«Վերջերս Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ իրենք քննարկել են նաև մահապատժի վերականգնման հարցը:Նրան ասացի՝ եթե մահապատիժը վերականգնվի, այդ ժամանակ կգա բանակցություններին վերջ տալու ժամանակը»,-ասել է նա: Եվրահանձնաժողովի նախագահն ընդգծել է, սակայն, որ կողմ չէ բանակցությունների դադարեցմանը:
