Ընտրություններին եղել է ընտրակաշառք. դեսպան
«Բոլորովին վերջերս Հայաստանում կայացած ընտրությունները անցան անհամեմատ խաղաղ պայմաններում: Ընդդիմությունը չվիճարկեց Հայաստանում կայացած ընտրությունների արդյունքները: Այդուհանդերձ ընտրությունների ընթացքում տեղ գտած թերությունները՝ ընտրակաշառք, ճնշում ընտրողների վրա և այլն, նշվել են զեկույցներում և միջազգային կառույցների կողմից անտեսված չեն եղել:Ցավում եմ, որ ընտրակաշառքի բաժանում եղել է: Ափսոսում եմ, որովհետև քվեների գնման իրողությունը երկու բացասական հետևանք ունի՝ մեկ տվողի համար է վատ, մյուս դեպքում էլ վերցնողի համար է վատ: Ամեն դեպքում, պետք է ապագայի մասին մտածել: Այն մարդը, որը վերցնում է ընտրակաշառք, չունի քաղաքական հստակ կողմնորոշում ու պատկերացում», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն: Հարցին, թե ընտրությունների արդյունքներում արդյոք ստեղծված է իրավիճակ` հայ-ֆրանսիական հարաբերությունները զարգացնելու համար, Շարպանտիեն պատասխանեց, որ ողջ Ֆրանսիան համակրում է Հայաստանին ու հայ ժողովրդի նկատմամբ բարիդրացիական վերաբերմունքը հաստատուն է:
