Խոշոր ու ողբերգական ավտովթար Տավուշի մարզում . կա 1 զոհ, 11 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ԼՐԱՑՎԱԾ

Մայիսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի 116-րդ կմ հատվածում բախվել են Mercedes Vito մակնիշի 31 LL 600 համարանիշի, Nissan X-Trail մակնիշի 34 QO 600 համարանիշի, Nissan March մակնիշի 34 MN 494 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպք վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 12 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ մի մասը Իջևանի, մի մասը Դիլիջանի բժշկական կենտրոններ: Վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել քաղաքացիներն ու Իջևանի փրկարարները: Հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել են, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով՝ մահացավ: Դեպքի վայր են ժամանել ճամապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Սերյոժա Ղալթախչյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղից վարչության պետ Աննա Մանթաշյանի հանձնարարականով դեպքի վայր է ժամանում քննչական խումբը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորների մի մասին հիվանդանոց է ուղեկցել վաշտի հրամանատար Է. Սուսլիյանը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը: *** 01/06/2017 09։00 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց՝ ոստիկանությունն ու Տավուշի մարզային քննչական վարչությունը պարզել են՝ Mercedes Vito-ն վարել է Տավուշի մարզի Կոթի գյուղի բնակիչ՝ 44-ամյա Գրիշիկ Նազարյանը, Nissan X-Trail-ը վարել է Երևան քաղաքի բնակիչ՝ 40-ամյա Առնակ Խաչատրյանը, Nissan March-ը վարել է Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ՝ 25-ամյա Խաչիկ Երիցյանը։ Հիվանդանոց են տեղափոխվել Ա. Խաչատրյանը, Nissan March-ի ուղևորուհի՝ Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ, 60-ամյա Ամալյա Երիցյանը, Mercedes Vito-ի ուղևորներ՝ Կոթի գյուղի բնակիչներ, 46-ամյա Ռիտա Բաբլումյանը, 61-ամյա Արևիկ Նազարյանը, Տավուշի մարզի Կիրանց գյուղի բնակիչ՝ 22-ամյա Թասմին Աղասարյանը, Nissan March-ի ուղևորներ՝ Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչներ, 67-ամյա Վերգուշ Երիցյանը, 58-ամյա Կամո Երիցյանը, 33-ամյա Արմեն Երիցյանը, 56-ամյա Կարո Երիցյանը և Nissan March-ի վարորդ Խ. Երիցյանը, ով Իջևանի բժշկական կենտրոնում գիտակցության չգալով՝ մահացել է; Եվս 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց, և քանի որ գանգատներ չի ունեցել, հրաժարվել է բժիշկների օգնությունից։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Ես այսուհետ ևս կաջակցեմ հայերին արդարության համար պայքարում. ամերիկացի սենատոր Հպարտ եմ, որ ստորին պալատի խոսնակն էի, երբ Կոնգրեսը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. Նենսի Փելոսի Պետք է ճանաչվի Հայոց ցեղասպանության՝ պատմական ճշմարտությունը․ Հունաստանի ՊՆ նախարար Վատիկանի գաղտնի արխիվից Մայր աթոռը լույս է ընծայել «Հայոց ցեղասպանություն» աշխատությունը Մակրոնը ԱՄՆ-ին անվանել է ոչ այնքան հուսալի դաշնակից Լիբանանի նախագահը հայտարարել է, որ ագրեսիան դադարեցնելու համար է բանակցություններ սկսել Բաքվի և Անկարայի որոշումները Նիկոլի ռեժիմի համար է, և ոչ երբեք հայ ժողովրդի․ Սաղաթելյան Առանց ինձ հետ համաձայնեցվելու էր դրվել, շփոթմամբ․ Հրաչյա Թաշչյանը` կաթողիկոսի վերաբերյալ հրապարակումը կայքից հեռացնելու մասին Ռոբերտ Քոչարյանը՝ կնոջ և թոռնիկի հետ, ծաղիկներ է խոնարհել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Ճանաչի՛ր, ներողություն խնդրի՛ր և հատուցի՛ր. Թուրքիայի «Մարդու իրավունքների միության» կոչը Անթիլիասի Մայրավանքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Սուրբ Պատարագ է մատուցվել Ախալքալաքում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Էմմա Պողոսյանը` Ծանրամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոն Եղեռնի զոհ դարձավ 1,5 միլիոն մարդ, միայն այն պատճառով, որ հայ էին․ ՌԴ-ում ՀՀ դեսպանություն Աննա ջան, բարի ճանապարհ, ամուր կգրկես տղերքին, մինչ հանդիպում․Ադամ Սահակյանի մայր Մենք հիշում ենք. Մխիթարյանը հրապարակում է կատարել Հայոց ցեղաuպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ Արտակարգ դեպք Երևանում․ «Opel»-ը Հաղթանակ թաղամասի ջրանցքում է հայտնվել Հայոց ցեղասպանության տարելիցին Չեննայում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը նշվել է Փարիզի քաղաքապետարանում Ահազանգ Արցախի՝ «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը ոչնչացնելու մասին Պատմական արդարության հանդեպ լռությունը, անհամարժեք դատապարտումը ծնում են նոր ողբերգություն․ Վեհափառ Ծիծեռնակաբերդ բարձրացող ճանապարհի առանձնահատկությունը․ հայացք դեպի Արևմտյան Հայաստան, Արարատ «Արևմտյան Ադրբեջան» խորագրով ցուցահանդես է կազմակերպվել Բաքվում Նիկոլական իշխանությունը փորձում է ջնջել Ցեղասպանության մասին ցանկացած հիշողություն․ Զուրաբյան Ի՞նչ կարևորություն ուներ Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am