Մարտուն Գրիգորյան. Իմ ձեռքերը ազատ են, կարող եմ զբաղվել բիզնեսով
Թերթը զրույցել է Գյումրեցի նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հետ: - Պարոն Գրիգորյան, երեկ վարչապետն աշխատանքից ազատեց կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարարին։ Խոսվում է, որ այդ պաշտոնը Դուք եք զբաղեցնելու։ - Ես էլ Ձեզ նման մամուլից եմ տեղեկացել ազատման մասին։ Այդքանը կարող եմ ասել։ - Նշել եք, որ զբաղվելու եք հասարակական աշխատանքով, ի՞նչ է այն իրենից ներկայացնում: - Գյումրիում գործում է իմ կողմից ստեղծված «Հանուն Գյումրու և գյումրեցիների զարգացման» ՀԿ-ն։ Իմ գրասենյակը 10 տարի առաջ ոնց բացվել է, այսօր էլ գործում է։ Գյումրեցիներից շատերը իրենց խնդիրներով իմ գրասենյակ են դիմում՝ չիմանալով, որ ես այլևս պատգամավոր չեմ։ Մենք էլ փորձում ենք հնարավորության չափով օգնել. քանի որ դուք գիտեք իմ կապը իշխանության և կառավարության հետ։ Այս շրջանը մեզ համար հանգստի շրջան է, բայց շուտով շարունակելու ենք աշխատել հանուն Գյումրիի։ - Նաև բիզնեսով եք զբաղվելու... - Պատգամավոր ժամանակ հնարավորություն չունեի բիզնեսով զբաղվելու, բայց հիմա իմ ձեռքերը ազատ են և կարող եմ զբաղվել բիզնեսով։ Այն ընտանեկան բիզնես է, որը մանրամասնելու խնդիր չեմ տեսնում։
