Լևոն Ալթունյանի հայտարարությունը տարածվո՞ւմ է նախագահի ու վարչապետի վրա
Փաստը գրում է.Երեկ ՀՀ Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն այսպիսի հայտարարություն է արել. «Եթե մենք ուզում ենք հաջողակ ազգ ու բիզնեսմեն ծնողներ լինենք, ուրեմն պիտի հաջողակ լինելու նախանշանները մեզ հարմարեցնենք: Այս առումով ես ունեմ հանձնարարական՝ գերագույն քաղաքական իշխանություններից, որ մենք ազգովի պատերազմ հայտարարենք ծխախոտին: Պայքար, որի արդյունքում կունենանք էլ ավելի առողջ ազգ, էլ ավելի գեղեցիկ երեխաներ, էլ ավելի պայծառ ապագա»:
«Ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում ծխելն անհաջողակ լինելու նախանշան է», - հավելել է նախարարը:
Հիմա հարց է առաջանում՝ որքան գիտենք, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և վարչապետ Կարեն Կարապետյանը ծխում են: Ըստ նախարարի՝ նրանք անհաջողակնե՞ր են, թե՞ բացառություններ են լինում:
