«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանին երեկ Մոսկվայում տեղի հայերը դիմավորեցին «Դավաճան հողատու» եւ նմանատիպ այլ պաստառներով։ Բայց ակցիան, կարելի է ասել, անշուք անցավ․ ինչպես Երեւանում չկարողացան կանխել նրա թռիչքը Մոսկվա, այնպես էլ Մոսկվայում չկարողացան նրան «պատշաճ դիմավորել»։
Ընդամենը մի քանի տասնյակ հայեր Ռուսաստանում ՀՀ դեսպանատան դիմաց, ինչ-որ պաստառներ էին փակցրել դեսպանության ցանկապատին՝ Փաշինյանին մերժող գրություններով, ստորագրահավաք էին անցկացնում՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով, եւ վերջ։
Ակցիան կազմակերպել էին Ռուսաստանի հայերի միությունը՝ Արա Աբրահամյանի գլխավորությամբ, եւ տեղի դաշնակցականները։ Վերջիններս մեկ ժամ անց հեռացրին պաստառը, ինչից հետո էլ աստիճանաբար նվազեցին ակցիայի մասնակիցները։ Մեզ ասացին, որ նախորդ օրը մեկնարկած ստորագրահավաքին միացել է մոտ 500 մարդ, որից մոտ 70-80 հոգին երեկ է ստորագրել»:
Փետրվարի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ երիտթևից Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Փետրվարի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը