Հրապարակ օրաթերթը գրում է. ««Իմ քայլից» դուրս եկած պատգամավորներ Թագուհի Թովմասյանին և Գոռ Գևորգյանին ԱԺ ղեկավարությունը տարեվերջին տեղափոխել է եվրաինտեգրման մշտական հանձնաժողովի կազմ։
Մինչ այդ Թովմասյանն անդամակցում էր Մարդու իրավունքների պաշտպանության, իսկ Գևորգյանը՝ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովին։ Իշխող թիմում կարծում են, որ սա պատժի ձև է, որը կիրառում են այն պատգամավորների նկատմամբ, որոնց ինքնագնահատականն ավելին է, քան Նիկոլ Փաշինյանի ուսապարկին վայել է։ Այսպես կոչված՝ «պրեստիժնի» հանձնաժողովներից տանում են անգործության մատնված հանձնաժողովներ, որտեղ գրեթե նիստեր տեղի չեն ունենում։
Թովմասյանի տեղը նախկին հանձնաժողովում համալրել է Լենա Նազարյանը, իսկ Գևորգյանի փոխարեն՝ Գոռ Երանյանը, ով մինչ այդ գիտության և կրթության հանձնաժողովի կազմում էր։
Վարդան Աթաբեկյանն ու Սոֆյա Հովսեփյանն առայժմ իրենց տեղում են, իսկ նորաթուխ Աննա Գրիգորյանին դեռ որևէ հանձնաժողովում չեն տեղավորել, նրա կենսագրությունն անգամ չի տեղադրվել ԱԺ կայքում։ «Իմ քայլում» ասում են՝ Գրիգորյանը քոչարյանական է։ Ամեն ինչ արել են, որ Տիգրան Կարապետյանը մանդատը վայր չդնի, որպեսզի Ա․ Գրիգորյանը չմտնի ԱԺ, բայց չի ստացվել»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը