Տղա ջան, ի՞նչ ես եկել նստել մարզադաշտում քաղաքական հարց տալիս. ճարպիկ տենց լրագրող ես էլի. Ռուբեն Հայրապետյանը զայրացավ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ չցանկացավ պատասխանել քաղաքական հարցերի:
Լրագրողներից մեկը նրանից հետաքրքվեց, թե կուսակցական գործունեությամբ զբաղվո՞ւմ է, ի՞նչ դերակատարում ունի ՀՀԿ-ում, ինչին ի պատասխան նա կոտիտ ասաց. «Դուք որտեղ եք հիմա, Հանրապետական մարզադաշտում եք, կուսակցության շենքում չեք: Ի՞նչ կապ ունի ձեր հարցը էսօրվա իմ մամուլի ասուլիսի հետ: Տղա ջան… Ես ոչ պատգամավոր եմ, ոչ քաղաքականությամբ եմ զբաղվում, ի՞նչ ես եկել նստել մարզադաշտում քաղաքական հարց ես տալիս: Հետո՞: Տենց ճարպիկ լրագրող ես էլի»:
