Ռուսական նավերը հարվածներ են հասցրել Պալմիրայի շրջանում ԻՊ-ի օբյեկտներին (Տեսանյութ)
«Ծովակալ Էսսեն» արագընթաց հածանավը և «Կրասնոդար» սուզանավը «Կալիբր» թևավոր հրթիռներով հարված են հասցրել Սիրիայում «Իսլամական պետություն» (Ռուսաստանում և մի շարք վայլ երկրներում արգելված) ահաբեկչական խմբավորման օբյեկտներին: Այդ մասին հայտնում է երկրի պաշտպանության նախարարությունը, փոխանցում է РИА Новости-ն:
Հարվածի թիրախ են դարձել Պալմիրայի արևելքում գտնվող թաքստոցները, որտեղ կենտրոնացված են եղել ծանր տեխնիկա և Ռաքքայից ահաբեկիչների բերած գրոհայիններ:
