Պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալն ազատվել է պաշտոնից
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանն ազատվել է պաշտոնից։ Վարչապետ Կարեն Կարապետյանի ստորագրած որոշման համաձայն՝ Աշոտ Մարկոսյանը պաշտոնից ազատվել է սեփական դիմումի համաձայն։
