Մոսկվան պերսոնա նոն գրատա է հայտարարել երկու էստոնացի դիվանագետների
Մոսկվան պերսոնա նոն գրատա է հայտարարել երկու էստոնացի դիվանագետների։ Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ռուս երկու դիվանագետների անցանկալի անձ հայտարարած Էստոնիայի իշխանությունների ոչ բարյացակամ ակցիայի կապակցությամբ մայիսի 31-ին Ռուսաստանի ԱԳՆ են կանչել Էստոնիայի դեսպան Ա․ Խիլպուսին։ Դեսպանին հանձնվել է նոտա, որում նշված է, որ որպես Էստոնիայի վերոնշյալ սադրիչ քայլի պատասխան՝ որոշում է կայացվում Սանկտ Պետերբուրգում Էստոնիայի հյուպատոս Յա․ Կիրիկմյաեին ու Հյուպատոսարանի Պսկովյան գրասենյակի ղեկավար Կ․ Կանարիկին պերսոնա նոն գրատա հայտարարել։ Նշված էստոնացի դիվանագետները պետք է լքեն Ռուսաստանի տարածքը հինգ օրվա ժամկետում։
