«Ազգային հավաքականում իրար լպստելով ման են գալիս». Ռուբեն Հայրապետյան
Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանի այն հայտարարությանը, թե կարոտում է հավաքականը, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը նշեց, որ այդ դեպքում ինչո՞ւ է փախել հավաքականի խաղերից: «Բա վերջին 3 տարին ինչո՞վ էր զբաղված Յուրա Մովսիսյանը, երբ որ այդքան կարոտում էր. դեմագոգիայով պետք չէ զբաղվել։ Կարոտում են հավաքականը. եթե մարդիկ իրար կարոտում են, տեսնելիս գրկախառնվում են, բա որ կարոտում էր, ինչո՞ւ էր փախչում հավաքականի խաղերից»,- ասաց նա։ Հարցին, թե դարպասապահ Գևորգ Կասպարովին կտեսնե՞նք հավաքականում, նշեց. «Ոչ, որովհետև մարզիչը նրան չի վերցնում հավաքական։ Ես միշտ մարզչի ու նրա որոշման կողքին եմ, մարզիչն էլ՝ իմ որոշման։ Ժողովուրդ ջան, էնքան սիրով կոլեկտիվ է դարձել մեր հավաքականը, մի ընտանիք է, նորից դարձել ենք էն հավաքականը, որը երազում ենք։ Եկեք՝ էդ անունները մի տվեք, որոնք մոլախոտի պես կմտնեն ու կքայքայեն։ Հիմա ընտանիքի պես ենք. մարզիչ բռնած, ֆուտբոլիստներով, սպասարկող անձնակազմով՝ իրար լպստելով ման են գալիս»:
