Ո՞վ է Հրաչյա Ռոստոմյանը, ես տենց մարդ չեմ ճանաչում. Ռուբեն Հայրապետյան (տեսանյութ) a1plus.am

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձավ իր հիմնած «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի վաճառքի մասին լուրերին՝ նշելով. «Վերջին 10 տարին անընդհատ կրկնել եմ՝ եթե լինի մարդ, որ պատրաստ կլինի եւ ես կհավատամ, որ նա այն մարդն է, որ կհովանավորի Փյունիկը, կպահի, որպես ակումբի կգոյատեւի այն, պատրաստ եմ զրո կոպեկով Փյունիկը հանձնել այդ մարդուն: Վերջին ժամանակներս հայտնվեց այդ մարդը, որը իմ մեջ հավատ ներշնչեց, որ ինքը կպահի Փյունիկը՝ որպես արժեք: Վաճառելու մասին խոսք անգամ չի կարող լինել. որեւէ մեկը չի կարող ասել, որ որեւէ մեկը Հայրապետյան ընտանիքին Փյունիկի համար մի կոպեկ տվել է՝ մենք նրա 100 տոկոսանոց բաժնեմասը զիջել ենք այդ մարդուն, որը կհովանավորի ու կպահի Փյունիկ ակումբը: Ով մի հատ էլ գրեց, որ Փյունիկ ակումբը վաճառվել է, գումարի չափը կասեմ»: Ինչ վերաբերում է «Փյունիկ»-ի անվանափոխությանը, նա նշեց, որ սեփականատերը կորոշի՝ հանրային կարծիքի քննարկման է այդ հարցը դնելու. «Ես էլ հակված չեմ այդ անվանը. կարելի է ավելի լավ հայկական անուն դնել»: Նա անհիմն համարեց լուրերը, թե ինքը լքում է ՀՖՖ նախագահի պաշտոնը. «Ես չեմ հասկանում՝ ո՞վ է շահարկում, որ ես թողնելու եմ, փախնելու եմ, ՀՖՖ նախագահը մեկն է, ես եմ ու ես էլ իմ տեղում նստած եմ»: Նա պարբերաբար նկատողություն էր անում լրագրողներին, օրինակ՝ ասելով. «Երկու սուտկա Արցախում էի ու ամեն ինչ թողել, եկել էի այս ասուլիսի համար, հիմա հարցեր չկա՞ն»: Մի լրագրող փորձեց հետաքրքրվել՝ ի՞նչ նպատակով էր Արցախում, Ռուբեն Հայրապետյանի պատասխանը հնչեց նույն կոպտությամբ. «Այ, եթե Հենրիխին լավագույն մարզիկների ցանկում չես ներառել քո լրատվամիջոցում, դրա համար էլ չեմ ասի… Ժողովուրդ, ես Արցախում ապրում եմ, այնտեղ տուն ունեմ, ամսվա կեսն այնտեղ եմ, կեսն՝ այստեղ: Եվ որպեսզի չզանգեն իմ անձնական հեռախոսին՝ ասեն՝ լքում եք երկիրը, դրա համար եկա, ու ես հաճախակի գնում եմ այնտեղ»: Ռուբեն Հայրապետյանն ավելի կտրուկ ու կոպիտ էր դառնում, երբ հարցը վերաբերում էր քաղաքականությանը, օրինակ՝ արդյոք ներկա պահին նա զբաղվո՞ւմ է ՀՀԿ գործերով. «Դուք ուրդե՞ եք գտնվում…դուք Հանրապետական մարզադաշտում եք, կուսակցության շենքում չեք: Ի՞նչ կապ ունի ձեր այդ հարցը այսօրվա իմ մամուլի ասուլիսի հետ: Տղա ջան, դուք չե՞ք սովորելու՝ ես ոչ պատգամավոր եմ, ոչ քաղաքականությամբ եմ զբաղվում, ճարպիկ տենց լրագրող ես էլի: Հանրապետական բառից երեւի շփոթել ես»: Մյուս հարցը, որ նրան դուր չեկավ, վերաբերում էր Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի հետ իր հակասություններին. «Ո՞վ է Հրաչյա Ռոստոմյանը, ես տենց մարդ չեմ ճանաչում, հարցը փոխեք էլի»: Ինչ վերաբերում է «Հրազդան» մարզադաշտին, ապա նա նշեց, որ ՖԻՖԱ-ն արգելել է այնտեղ ֆուտբոլային որեւիցե խաղ անցկացնել, քանի որ բազմաթիվ նորմեր չեն պահպանվել. «ՀՀ առաջնության խաղեր կարող ենք այնտեղ անցկացնել: Անցած տարի մարզադաշտի սեփականատերը արգելեց «Արարատ»-ին՝ այնտեղ խաղ անցկացնել: Ինչ վերաբերում է մարզադաշտի վաճառքին, ապա կարծեմ, բանկն է վաճառքի հանել: Բայց ասեմ՝ այնքան ահռելի գումար է ծախսվելու նրա վերանորոգման համար, դրա համար ավելի լավ է զրոյից կառուցենք: Ամենից շատ ես եմ պայքարել «Հրազդանի» պահպանման համար»: Ռուբեն Հայրապետյանն անդրադարձավ Հայաստանի հավաքականում տիրող մթնոլորտին՝ ասելով. «Մենք մի ընտանիքի պես ենք՝ մարզիչներից բռնած, սպասարկող անձնակազմով, ֆուտբոլիստներով իրար լպստելով ման են գալիս»: a1plus.am

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Ես այսուհետ ևս կաջակցեմ հայերին արդարության համար պայքարում. ամերիկացի սենատոր Հպարտ եմ, որ ստորին պալատի խոսնակն էի, երբ Կոնգրեսը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. Նենսի Փելոսի Պետք է ճանաչվի Հայոց ցեղասպանության՝ պատմական ճշմարտությունը․ Հունաստանի ՊՆ նախարար Վատիկանի գաղտնի արխիվից Մայր աթոռը լույս է ընծայել «Հայոց ցեղասպանություն» աշխատությունը Մակրոնը ԱՄՆ-ին անվանել է ոչ այնքան հուսալի դաշնակից Լիբանանի նախագահը հայտարարել է, որ ագրեսիան դադարեցնելու համար է բանակցություններ սկսել Բաքվի և Անկարայի որոշումները Նիկոլի ռեժիմի համար է, և ոչ երբեք հայ ժողովրդի․ Սաղաթելյան Առանց ինձ հետ համաձայնեցվելու էր դրվել, շփոթմամբ․ Հրաչյա Թաշչյանը` կաթողիկոսի վերաբերյալ հրապարակումը կայքից հեռացնելու մասին Ռոբերտ Քոչարյանը՝ կնոջ և թոռնիկի հետ, ծաղիկներ է խոնարհել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Ճանաչի՛ր, ներողություն խնդրի՛ր և հատուցի՛ր. Թուրքիայի «Մարդու իրավունքների միության» կոչը Անթիլիասի Մայրավանքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Սուրբ Պատարագ է մատուցվել Ախալքալաքում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Էմմա Պողոսյանը` Ծանրամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոն Եղեռնի զոհ դարձավ 1,5 միլիոն մարդ, միայն այն պատճառով, որ հայ էին․ ՌԴ-ում ՀՀ դեսպանություն Աննա ջան, բարի ճանապարհ, ամուր կգրկես տղերքին, մինչ հանդիպում․Ադամ Սահակյանի մայր Մենք հիշում ենք. Մխիթարյանը հրապարակում է կատարել Հայոց ցեղաuպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ Արտակարգ դեպք Երևանում․ «Opel»-ը Հաղթանակ թաղամասի ջրանցքում է հայտնվել Հայոց ցեղասպանության տարելիցին Չեննայում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը նշվել է Փարիզի քաղաքապետարանում Ահազանգ Արցախի՝ «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը ոչնչացնելու մասին Պատմական արդարության հանդեպ լռությունը, անհամարժեք դատապարտումը ծնում են նոր ողբերգություն․ Վեհափառ Ծիծեռնակաբերդ բարձրացող ճանապարհի առանձնահատկությունը․ հայացք դեպի Արևմտյան Հայաստան, Արարատ «Արևմտյան Ադրբեջան» խորագրով ցուցահանդես է կազմակերպվել Բաքվում Նիկոլական իշխանությունը փորձում է ջնջել Ցեղասպանության մասին ցանկացած հիշողություն․ Զուրաբյան Ի՞նչ կարևորություն ուներ Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am