«Աննորմա՛լ». Թրամփն ամոթանք է տվել
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր երեխաները ծանր են տարել զանգվածային լրատվամիջոցներում կատակերգու դերասանուհի Քեթի Գրիֆինի լուսանկարների հրապարակումը, որտեղ նա ձեռքում պահում է իր արյունաշաղախ գլխի մուլյաժը։ «Քեթի Գրիֆինը պետք է ամաչի: Իմ երեխաների, հատկապես 11-ամյա որդուս՝ Բերոնի համար ծանր է դա տանել: Աննորմա՛լ»,-գրել է Թրամփը Twitter-ի իր միկրոբլոգում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
