«Համաճարակի վատագույն ամիսները, կարծում եմ, դեռ առջևում են». Մերկել
Կորոնավիրուսի համավարակը կշարունակվի առնվազն ևս մի քանի ամիս, կարծում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Այս մասին գրում է korrespondent.net կայքը:
«Իհարկե, համաճարակի վատագույն ամիսները, ինչը, կարծում եմ, կարելի է կանխատեսել, դեռ առջևում են»,-հայտարարել է Մերկելը:
Միևնույն ժամանակ, կանցլերը նշել է, որ կորոնավիրուսի դեմ արդեն առկա պատվաստանյութի շնորհիվ, դժվարին ժամանակը «կուղեկցվի հույսի շողով»:
