ՀՀ կենտրոնական զինվորական հոսպիտալի պետն ազատվել է պաշտոնից
ՀՀ կենտրոնական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանն ազատվել է պաշտոնից, Aysor.am-ի հարցին ի պատասխան՝ լրագրողներին ասել է ՀՀ ԶՈՒ բուժծառայության պետ Կամավոր Խաչատրյանը։ «Ազատման պատճառը ծառայողական խնդիրներն են, նա տեղափոխվել է կադրերի ռեզերվ», – նշել է նա։ Խաչատրյանը ասել է նաեւ, որ ազատման հրամանը եղել է մայիսի առաջին տասնօրյակում։ «Հոսպիտալի նոր պետ դեռևս չի նշանակվել, բայց մենք ունենք թեկնածուներ, կընտրենք լավագույնին», – հավելել է նա:
