Արցախում զինծառայող է վիրավորվել. հնարավոր չէ տեղափոխել Երևան
Մայիսի 30-ին ՊԲ ուղղություններից մեկում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող Ալիկ Սմբատի Ավանեսյանը: ՀՀ ԶՈՒ բուժծառայության վարչության պետ Կամավոր Խաչատրյանի խոսքով նրա վիճակը ծանր է: «Զինծառայողը ստացել է աջ ազդրի հրազենային միջանցիկ վիրավորում, գտնվում է Ստեփանակերտի զինհոսպիտալում և նրան դեռևս հնարավոր չէ տեղափոխել Երևան», – ասաց Կ. Խաչատրյանը:
