Բայդենի ամենամեծ գլխացավանքը․ ինչպիսի՞ զարգացումներ սպասել հայ-ամերիկյան հարաբերություններում․ Սուրեն Սարգսյան

«Երեկ ԱՄՆ-ում վերջնահաշվարկ էր իրականացնում, որով Կոնգրեսը (եթե բողոքներ չկան) ամփոփում էր նախագահական ընտրությունների արդյունքները, որից հետո 2021թ.-ի հունվարի 20-ից Ջո Բայդենն ու իր վարչախումբն արդեն պաշտոնապես պետք է իրականացնեն իրենց գործառույթները»,- մեզ հետ զրույցում ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն՝ անդրադառնալով երեկ ԱՄՆ-ում տեղի ունեցած անկարգություններին։
«Այս ամենն ուղեկցվում էր Վաշինգտոնում մեծաթիվ բողոքի ցույցերով։ Դոնալդ Թրամփի մի խումբ աջակից ցուցարարներ շարժվեցին Կոնգրեսի շենք: Նրանք բողոքում էին ընտրությունների արդյունքներից և պնդում, որ ընտրակեղծարարությամբ է Բայդենը հաղթել նախագահական ընտրություններում: Պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ Կոնգրեսի շենքում տեղի են ունեցել բախումներ, հրաձգություն, ինչի արդյունքում 4 մարդ է մահացել։
Այդ ժամանակ նիստերի դահլիճում երկու պալատները նիստ էին վարում։ Ցուցարարները մինչև անգամ ներխուժեցին նիստերի դահլիճ, նիստը ընդհատվեց: Կոնգրեսականներին տարհանել էին։ Այդուհանդերձ լարված իրավիճակը ոստիկանները կարողացան հանդարտեցնել, ինչից հետո նիստը շարունակվեց ու Բայդենի ձայները ֆորմալիզացվեցին»:
Դիտարկմանը՝ արդյոք Թրամփի աջակիցներն այսքանով կսահմանափակվեն, Սուրեն Սարգսյանը պատասխանել է․ «Այս բողոքի ակցիաները կշարունակվեն, որոշակի անհնազանդություններ կլինեն: Սա պետք է ասեմ, որ ոչ թե ճգնաժամի սկիզբ է, այլ ճգնաժամի հետևանք: Այս ճգնաժամն արդեն մի քանի տարի է ինչ կա ԱՄՆ-ում»։
Միջազգայնագետն ընդգծում է, որ այսօր ԱՄՆ-ում հասարակությունը երկփեղկված է, և այս հարցի լուծում է թերևս Բայդենի՝ նախագահ ընտրվելուց հետո ամենամեծ գլխացավանքն է լինելու։
Հարցին՝ հայ-ամերիկյան հարաբերություններում կլինե՞ն փոփոխություններ Բայդենի նախագահ ընտրվելուց հետո, Սուրեն Սարգսյանը պատասխանել է․ «Հայ-ամերիկյան հարաբերություններում փոփոխությունների մեծ սպասելիքներ չպետք է ունենալ: Միգուցե Հայաստանի նկատմամբ որոշակի վերաբերմունք փոխվի, բայց քաղաքականությունը նույնն է մնալու: Այսօր մեր հարաբերությաունները գտնվում են շատ ցածր մակարդակի վրա: Ինչ վերաբերվում է Արցախյան վերջին պատերազմի հետ կապված Բայդենը նոր վերաբերմունք ցույց կտա, թե ոչ, կարծում եմ՝ ոչ: Ամերիկյան քաղաքականությունը Հարավային Կովկասում էական փոփոխությունների չի ենթարկվի»:

դիտվել է 764 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am