7 հոգի նստել է, քվեարկել է 8 հոգի.խառնաշփոթ ԱԺ-ում
ԱԺ-ում խառնաշթոփ իրավիճակ ստեղծվեց «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխությունների նախագծի քվեարկության ժամանակ Նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու վերաբերյալ քվեարկության ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀԿ-ական երկու պատգամավորի աթոռ դատարկ է, մինչդեռ կա լրիվ քվեարկություն: Վերջին շարքում երեք աթոռ ավել է եւ ուրիշի փոխարեն քվեարկություն չի եղել,ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը որոշեց վերաքվեարկություն կազմակերպել, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը տեղից շարունակում էր բարձրաձայնել ուրիշի փոխարեն քվեարկության մասին: Արա Բաբլոյանը նշեց, որ այդ հարցը պետք է քննարկի Էթիկայի հանձնաժողովը: «7 հոգի նստել է, քվեարկել է 8 հոգի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Արա Բաբլոյանը կրկին հայտարարեց, որ այդ հարցը կքննի Էթիկայի հանձնաժողովը: Նախագծին կողմ քվեարկեց 61 պատգամավոր, դեմ՝ 35:
