Մեր միջև անձնական որևէ թշնամություն չկա.Գևորգ Պետրոսյանը հաշտվել է Նաիրա Զոհրաբյանի հետ
«Ծառուկյան» դաշինքի ցուցակով թիվ 1 ընտրական տարածքից պատգամավոր ընտրված Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով իր և Նաիրա Զոհրաբյանի միջև եղած լարված հարաբերություններին ասաց,որ Գագիկ Ծառուկյանը ներդրում ունեցել է Գևորգ Պետրոսյանի և Նաիրա Զոհրաբյանի հաշտեցման գործում: «Մեր միջև անձնական որևէ թշնամություն, հակակրանք չի եղել և չկա: Մենք աշխատանքային գործընկերներ ենք, ես ԱԺ եմ գալիս իմ պատգամավորական գործառույթները ծավալելու համար: Հրապարակավ ասել եմ շատ բան, և հրապարակավ նաև նշել եմ, որ մեր հարաբերությունները հարթվել են: Ինչո՞ւ եք դուք շահագրգռված որ ինտրիգ լինի այս ամենի մեջ: Դուք որպես այս երկրի քաղաքացիներ պետք է խրախուսեք ցանկացած հաշտություն, այդ թվում նաև քաղաքական ուժերի ներկայացուցիչների միջև»,-ընդգծեց Պետրոսյանը: Ժամանակին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից ազատվեց նշանակումից 6 ամիս անց, հիշեցրեցին լրագրողները ,հնարավո՞ր է դա կրկնվի օրենսդրական գործունեության ընթացքում, նորընտիր պատգամավորը պատասխանեց. «Ես իմ գործառույթներն իրականացնելու եմ օրենքի տառին համապատասխան և եթե իմ քաղաքական ղեկավարությունը գոհ լինի իմ աշխատանքից, ես ինչու պետք է հրաժարական տամ»:
