Շատ բարձր աշխատավարձը դեռևս չի նշանակում կոռուպցիայի բացառում. Գևորգ Կոստանյան

«Դատավորի բարձր աշխատավարձը դեռևս չի նշանակում կոռուպցիայի բացառում: Դատավորների կողմից կոռուպցիոն դրսևորումներն ավելի խորը արմատներ ունեն: Մենք ունենք իրավիճակ, որը միայն Հայաստանին չէ բնորոշ: Եթե ունենաս դատավորի շատ բարձր աշխատավարձ, դա ինքնին դեռևս չի նշանակում կոռուպցիայի բացառում: Դա կարող է նվազեցնել կոռուպցիոն վարքագծի ռիսկը, բայց բացառել անհնար է: Հետևաբար, դատավորների կոռուպցիոն վարքագծի կանխման տեսակետից միայն սոցիալական ապահովության երաշխիքների բարձր լինելը դեռևս կոռուպցիայի բացառման երաշխիք չէ», - լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը: « ԱԺ-ում քննարկված օրենսդրական նախաձեռնության նպատակն այն էր, որպեսզի թոշակի գնալուց հետո դատավորն ավելի շատ գումար չստանա, քան գործող դատախազը:Այս օրենքի ընդունումը ուղղակի անհրաժեշտություն էր, որովհետև բազմաթիվ լրջագույն կադրեր և՛ դատախազությունում, և՛ քննչական կոմիտեում ուղղակի ֆորմալ տեսակետից սոցիալական ապահովության անկայունության պատճառով պատրաստ էին համակարգը լքել, իսկ նման կադրերի կորուստը վնաս է հասցնում պետությանը», - ընդգծեց նա: «Ես երբեք չեմ վիճարկում «ձուկը գլխից է հոտում» ասացվածքը, բայց ես ասացվածքին չանդրադառնամ: Ես կարող եմ իմ պաշտոնավարման ժամանակի առումով ասել: Իմ պաշտոնավարման ժամկետում, եթե կա մեկը և կլինի որևէ մեկը, որ կասի՝ այսինչ դատախազը կաշառք է վերցրել, առավել ևս վերևներին է տվել, եթե անգամ նման հայտարարություն լինի, ես պատրաստ եմ ինքս միջնորդել այդ հարցի կապակցությամբ քրեական գործ հարուցել»,-նշեց Կոստանյանը պատասխանելով հարցին, թե հայտնի խոսք կա «ձուկը գլխից է հոտած», իսկ կաշառք վերցնողները կիսվում են վերևների հետ:

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Ես այսուհետ ևս կաջակցեմ հայերին արդարության համար պայքարում. ամերիկացի սենատոր Հպարտ եմ, որ ստորին պալատի խոսնակն էի, երբ Կոնգրեսը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. Նենսի Փելոսի Պետք է ճանաչվի Հայոց ցեղասպանության՝ պատմական ճշմարտությունը․ Հունաստանի ՊՆ նախարար Վատիկանի գաղտնի արխիվից Մայր աթոռը լույս է ընծայել «Հայոց ցեղասպանություն» աշխատությունը Մակրոնը ԱՄՆ-ին անվանել է ոչ այնքան հուսալի դաշնակից Լիբանանի նախագահը հայտարարել է, որ ագրեսիան դադարեցնելու համար է բանակցություններ սկսել Բաքվի և Անկարայի որոշումները Նիկոլի ռեժիմի համար է, և ոչ երբեք հայ ժողովրդի․ Սաղաթելյան Առանց ինձ հետ համաձայնեցվելու էր դրվել, շփոթմամբ․ Հրաչյա Թաշչյանը` կաթողիկոսի վերաբերյալ հրապարակումը կայքից հեռացնելու մասին Ռոբերտ Քոչարյանը՝ կնոջ և թոռնիկի հետ, ծաղիկներ է խոնարհել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Ճանաչի՛ր, ներողություն խնդրի՛ր և հատուցի՛ր. Թուրքիայի «Մարդու իրավունքների միության» կոչը Անթիլիասի Մայրավանքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Սուրբ Պատարագ է մատուցվել Ախալքալաքում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Էմմա Պողոսյանը` Ծանրամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոն Եղեռնի զոհ դարձավ 1,5 միլիոն մարդ, միայն այն պատճառով, որ հայ էին․ ՌԴ-ում ՀՀ դեսպանություն Աննա ջան, բարի ճանապարհ, ամուր կգրկես տղերքին, մինչ հանդիպում․Ադամ Սահակյանի մայր Մենք հիշում ենք. Մխիթարյանը հրապարակում է կատարել Հայոց ցեղաuպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ Արտակարգ դեպք Երևանում․ «Opel»-ը Հաղթանակ թաղամասի ջրանցքում է հայտնվել Հայոց ցեղասպանության տարելիցին Չեննայում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը նշվել է Փարիզի քաղաքապետարանում Ահազանգ Արցախի՝ «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը ոչնչացնելու մասին Պատմական արդարության հանդեպ լռությունը, անհամարժեք դատապարտումը ծնում են նոր ողբերգություն․ Վեհափառ Ծիծեռնակաբերդ բարձրացող ճանապարհի առանձնահատկությունը․ հայացք դեպի Արևմտյան Հայաստան, Արարատ «Արևմտյան Ադրբեջան» խորագրով ցուցահանդես է կազմակերպվել Բաքվում Նիկոլական իշխանությունը փորձում է ջնջել Ցեղասպանության մասին ցանկացած հիշողություն․ Զուրաբյան Ի՞նչ կարևորություն ուներ Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am