Իրանի դեսպանը Քաբուլում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել է
«Риа Новости»-ն հայտնում է ,որ չորեքշաբթի Քաբուլում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով վիրավորվել է Աֆղանստանում Իրանի դեսպան Մոմամմատ Ռեդա Բարհամին, լրջորեն վնասվել է դեսպանատան շինությունը: Նշվում է, որ դիվանագիտության մյուս աշխատակիցները ողջ-առողջ են: Հիշեցնենք, որ Քաբուլի կառավարական պալատի, Գերմանիայի և Իրանի դեսպանությունների շենքի մոտակայքում որոտացած պայթյունի հետևանքով մահացել է շուրջ 90 մարդ, 380-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Դեռևս ոչ մի ահաբեկչական խմբավորում պայթյունի պատասխանատվությունն իր վրա չի վերցրել:
