Վաշինգտոնը արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից է.Թրամփ
Ինչպես հաղորդում է Interfax գործակալության ադրբեջանական ծառայությունը, այս մասին ասվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձում, որն ուղղված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Բաքվում անցկացվող «Caspian&Gas 2017» միջազգային համաժողովի մասնակիցներին,ասված է,որ Միացյալ Նահանգները պատրաստ է համագործակցել Ադրբեջանի հետ ժողովրդավարության զարգացման, դատական համակարգի բարեփոխման հարցերի շուրջ: Վաշինգտոնը արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից է, ինչը խաղաղություն և կայունություն կապահովի տարածաշրջանում,նշել է Թրամփը: ԱՄՆ նախագահի ուղերձում նշվում է, որ Միացյալ Նահանգները շարունակում է հակված մնալ «Հարավային գազային միջանցք» նախագծի իրագործմանը: «Բարձր եմ գնահատում Ադրբեջանի դերը գլոբալ անվտանգության աջակցման գործում, ինչպես նաև էկոնոմիկայի դիվերսիֆիկացմանն ուղղված ջանքերը»,-մատնանշել է ամերիկացի նախագահը:
