Թուրք-վրացական համագործակցություն
Georgia Online-ի փոխանցմամբ՝ Թուրքիան լիովին աջակցում է եվրաատլանտյան տիրույթին Վրաստանի ինտեգրմանը։ Այդ մասին Վրաստանի արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարելէ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն։ Նրա խոսքերով՝ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրների ու գործընկերների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ մշտապես հայտարարում է, որ աջակցում է դաշինքին Վրաստանի անդամակցությանը։ Չավուշօղլուն հավելել է,որ Վրաստանը ԵՄ-ի հետ հարաբերությունների պլանում բավական առաջ է գնացել, ինչը հատկապես վերաբերում է ազատ առևտրի գոտու մասին պայմանագրի ստորագրմանը, ինչպես նաև նրան, որ Վրաստանի քաղաքացիները շուտով կկարողանան առանց վիզայի շրջել Շենգենյան գոտու երկրներում։ Չավուշօղլուն հավելել է, որ Թուրքիան աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը. «Մենք աջակցում են Աբխազիայի և այսպես կոչված Հարավային Օսիայի խնդիրները Վրաստանի տարածքային ամբողջականության շրջանակներում լուծելուն»։
