Ադրբեջանն անհանգստացած է մեր «Իսկանդերի» առկայությամբ. Կորյուն Նահապետյան
«ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ադրբեջանցի պատվիրակները բարձրաձայնել են Հայաստանում «Իսկանդերի» առկայության հարցըԱդրբեջանական պատվիրակները բավականին անհանգստացած էին: Դա նկատելի էր հարց տալու ընթացքում: Մենք պարզաբանեցինք, թե ինչպիսին է ՀՀ պաշտպանական քաղաքականությունը, մեր անվտանգության առաջնահերթությունները և հստակ նշվեց, որ այս համակարգի ձեռքբերումը Հարավային Կովկասում ուժերի հավասարակշռությունը վերականգնելու նպատակ ունի», - ամփոփելով վեհաժողովի գարնանային նստաշրջանի արդյունքներն ասաց ՀՀ ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը: «Ադրբեջանական կողմը նաև խոսել է ՀՀ-ի կողմից ՌԴ-ից անվճար ձեռք բերվող զենքի մասին:Վերջին ժամանակահատվածում Ադրբեջանում իլիարդավոր դոլարներ է ծախսվում հարձակողական զենք ձեռք բերելու համար: Մենք չեն ողջունում սպառազինության մրցավազքը և մեր բոլոր գործողությունները ուղղված են լինելու մեր պաշտպանական կարողություններն ապահովելու»,-ասաց նա:
