ՔԿ քննիչներն արտոնյալ են Աղվան Հովսեփյանի շնորհիվ. Նիկոլ Փաշինյան
«Պատկերացրեք Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում կամ որևէ դատախազությունում կա երկու դատախազ, որոնք նստում են կողք կողքի, հարևան սենյակներում: 2-ի քսան տարվա աշխատանքային ստաժներն էլ լրանում է 2017 թվականի հուլիսի 1-ին: Նրանցից մեկը, սակայն, այս նախագծով իրավունք է ձեռք բերում ստանալ 400 հազար դրամ կենսաթոշակ, իսկ մյուսը՝ դրա ուղիղ կեսը՝ 200 հազար դրամ: Հիմա հարց, ո՞րն է այս երկու հարևան սենյակներում նստած նույն դիրքը և հավասար պաշտոնը զբողեցրած դատախազների տարբերությունը: Տարբերությունն այն է, որ նա, ով պետք է ստանա 400 հազար դրամ, դատախազություն աշխատանքի է եկել Քննչական կոմիտեից: Հանձնաժողովի նախագահն էլ ասում է, թե բոլորին ուզում ենք նույն դաշտը բերել: Ընդհանրապես, այս ոլորտի օրենսդրությունը որ նայում ենք, տեսնում ենք, որ բոլոր քննիչները հավասար են, իսկ քննչական կոմիտեի քննիչները մի փոքր ավելի հավասար են», - ԱԺ-ում քննիչներին և դատախազաության աշխատակիցներին վերաբերող կառավարության առաջարկած օրենսդրական փոփոխությունը այսպես ներկայացրեց ԱԺ Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը : «Ներքաղաքական կոնյուկտուրային լավ ծանոթ եղողները կհասկանան, որ Քննչական կոմիտեի հետ կապված մարդիկ առավել արտոնյալ կարգավիճակ ստանալը պայմանավորված է Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի գործոնով:Երբ Աղվան Հովսեփյանը Գլխավոր դատախազ էր, այդ ժամանակ դատախազության ներկայացուցիչներն էին ավելի արտոնյալ կարգավիճակ ստանում, հիմա քննչական կոմիտեում է, արտոնյալ են քննչական կոմիտեի ներկայացուցիչները: Ես կարծում եմ, որ այս հանգամանքը շատ լավ գիտի նաև կիրառական պրակտիկայում ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ներկայում ԱԺ պատգամավոր Գևորգ Կոստանյանը», - հայտարարեց Փաշինյանը:
