Ման մի եկեք բան, որը չկա. Նորա Առուստամյան
«Խորհուրդ եմ տալիս իմ՝ խորհրդարանում հայտնվելը չկապել ինտրիգների հետ:Ստիպողաբար որևէ բան տեղի չի ունեցել, ման մի եկեք բան, որը չկա», - խորհրդրանում լրագրողներին ասաց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նորա Առուստամյանը, ով այսօր ստանձնեց պատգամավորի մանդատը Խաչիկ Մանուկյանի փոխարեն:
«Իմ ԱԺ-ում է հայտնվել «Ծառուկյան» դաշինքի ղեկավարի որոշմամբ:Կարող եք ԿԸՀ հանձնաժողովի կայքը նայել և համոզվել, թե ես ինչքան ձայներ եմ հավաքել, իմ ձայների թվով ես երրորդն էի, արդյունքում ինքնաբացարկների հիման վրա «Ծառուկյան» դաշինքի ղեկավարի և խմբակցության որոշմամբ ես ԱԺ պատգամավոր դարձա», -ասաց նա:
