Շենքերի օտարումն արվում է վարչապետի խոստացած ներդրումների քանակը ապահովելու համար.Արամ Սարգսյան
«Մի շարք պետական շենքեր աճուրդի հանելու կառավարության որոշումը ոչնչով չտրամաբանված հերթական խայտառակությունն է:Երբ վաճառքի են հանում բժշկական կամ գիտական հիմնարկությունները, մտածո՞ւմ են արդյոք այդ գնողը պահպանելու է հիմնարկի պրոֆիլը: Դրանք դառնալու են կամ կազինո, կամ նման մի բան, չեն պահպանելու իրենց ֆունկցիան: Այստեղ բազմաթիվ հարցեր կան, պետությունը իրավունք չունի օտարելու ամեն ինչ, ռազմավարական հարցեր կան»,-Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում հայտարարեց Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: «Դա արվում է բյուջեի դեֆիցիտը մի փոքր հարթելու ու վարչապետի խոստացած ներդրումների քանակը ապահովելու համար,քանի որ խոստացել է 800 մլն-ի ներդրում, արդեն տարվա կեսն է, ոչինչ գրեթե չկա, դրա համար էլ սրանք օտարում են, վաճառում են, որ համարվի ներդրում, այսինքն` իրենց ապաշնորհ քաղաքականություն արդյունքները հարթում են մարդկանց հաշվին: Դե իրենց օբյեկտներին կպնելը իրանց համար «զապադլոյա», դրա համար պետականի հետեւից են ընկել»: «Այս ամենից հստակ մարդիկ շահեր ունեն:Էստեղ յուղոտ պատառներ կան ու, երևի, մարդիկ արդեն դրել են իրենց թաթերը վրան: Օրինակ` կառավարության ընդունելության շենքը, բոլոր կարեւոր ընդունելությունները այնտեղ են լինում: Դա մեծ գումարներ աշխատելու աղբյուր է»,-ասաց նա:
