Ծառուկյան դաշինքի պատգամավորները երդվեցին
Այսօր Ազգային ժողովի պատգամավորների շարքերը համալրվեցին 3-ով: «Ծառուկյան» դաշինքից մանդատներից հրաժարված պատգամավորների փոխարեն մանդատներ ստացան Գևորգ Պետրոսյանը, Հակոբ Նազարյանը և Նոռա Առուստամյանը: Նոր մանդատ ստացած պատգամավորները հանդիսավորությամբ երդվեցին։ Նրանք ԱԺ նիստում երդվեցին կատարել պարտականությունները, պահպանել ՀՀ Սահմանադրությունն ու ինքնիշխանությունը և այլն: «Եվս մեկ անգամ շնորհավորենք, որ դուք իրականում դարձել եք պատգամավոր»,- հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: ԱԺ-ն շարունակեց քննարկել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները։ Ելք դաշինքի խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց` այս նախագծին իրենք թե առաջին ընթերցմամբ են կողմ քվեարկել, թե պատրաստվում են 2-րդ ընթերցմամբ կողմ քվեարկել։
