Աննախադեպ փաստեր` Նիկոլի Հայաստանի մասին-1

 

Տարին ամփոփելիս ընդունված է ի մի բերել անցած տարվա հիմնական արդյունքները։ Նիկոլ Փաշինյանն իր վարչապետության անցած երկու տարիներին ավանդաբար հրապարակում էր <> հաշվետվութունը, որտեղ
ներկայացվում էին իր հիմնական ձեռքբերումները։ Նիկոլ Փաշինյանն այս տարի կարծես թե չի շտապում հրապարակել իր ավանդական 100 փաստերը, ինչն անում ենք մենք՝ պահելով ժանրի կանոնները։ Եվ այսպես՝ 100 փաստ Նիկոլի նոր Հայաստանի մասին՝ անցնող 2020 թվականի արդյունքներով։


Փաստ 1․ Փաշինյանի վարած անհեռատես ու կարծանարար արտաքին քաղաքականության պատճառով, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներով պայմանավորված՝ սեպտեմբերի 27-ին Արցախում սկսվեց պատերազմ․ թուրք-ադրբեջանական բանակը հարձակվեց Արցախի վրա բոլոր ուղղություններով։


Փաստ 2․ Պատերազմը տևեց 44 օր՝ չնայած գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը Փաշինյանին պատերազմն սկսվելուց երեք օր անց ներկայացրել էր վերլուծություն, ըստ որի՝ մեր զինված ուժերը դիմակայելու ռեսուրս չունեն, և անհրաժեշտ է պատերազմը շտապ՝ օր առաջ, կանգնեցնել։


Փաստ 3․ Պատերազմի 3-րդ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով՝ դադարեցվել է զորահամալրումը։


Փաստ 4․ Պատերազմի ընթացքում Արցախյան նախորդ պատերազմում հաղթանակներ կերտած փառապանծ գեներալներին և հրամանատարներին արգելվել է միջամտել ռազմական գործողությունների կազմակերպմանը․ նրանց /Լևոն Մնացականյանյան, Յուրի Խաչատուրով, Վիտալի Բալասանյան, Մովսես Հակոբյան և այլն/ արգելվում է մուտք գործել հրամանատարական կետ։


Փաստ 5․ Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, վարչապետի հանձնարարությամբ, գործուղվել է Արցախ, ինչպես պարզվեց ավելի ուշ, զորքին բարոյական աջակցություն ցուցաբերելու նպատակով։


Փաստ 6․ Փաշինյանն անձամբ հաստատեց տեղեկատվությունը, որ տիկին Աննան մուտքի իրավունք է ունեցել հրամանատարական կետ, որտեղից վարչապետի ցուցումով հեռացվել է գեներալ Մովսես Հակոբյանը։


Փաստ 7․ Պատերազմի ընթացքում Նիկոլ Փաշինյանը պարբերաբար լայվ էր մտնում Ֆեյսբուքով․ նա հավատացնում էր, որ հաղթում ենք, հրամայում էր զենք վերցնել և մեկնել մարտի դաշտ, մի քանի անգամ խոսեց, որ բանակում դավաճաններ կան, որոնք զինվորներին համոզում են, թե Նիկոլը հողերը ծախել է։


Փաստ 8․ Պատերազմի ամենթաժ օրերին վարչապետ Փաշինյանի հրամանով պաշտոնից ազատվեց ԱԱԾ պետ Արգիշտի Քյարամյանը․ պատճառների մասին որևէ հիմնավորում չնշվեց։


Փաստ 9․ Պատերազմի ավարտից հետո Փաշինյանը նորից խոսեց դավաճանների մասին, անգամ հայտարարեց, թե զենքի պահեստից զենք չեն տվել զինվորին․ առ այսօր որևէ դավաճան հայտնաբերված չէ։


Փաստ 10․ Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ստեղծեց <<Էռատո>> ջոկատը և մեկնեց առաջնագիծ․ առ այսօր հայտնի չէ, թե նրանք որ դիրքերն են պաշտպանել։


Փաստ 11․ Պատերազմի ողջ ընթացքում ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ստում էր, թե մենք հաղթում ենք։


Փաստ 12․ Թշնամին հռթիռակոծեց Շուշիի սուրբ Ղազանչեցոց եկեղեցին, Ստեփանակերտի ծննդատունը, քաղաքացական տարբեր օբյեկտներ, որոնց մասին միջազգային հանրությունը լիարժեք դատապարտող գնահատական չտվեց։


Փաստ 13․ Թշնամին օգտագործեց քիմիական զենք, որի մասին միջազգային հանրությունը դատապարտող գնահատական չտվեց։


Փաստ 14․ Թշնամին օգտագործեց սիրիացի վարձկան ահաբեկիչների, որի մասին միջազգային հանրությունը դատապարտող լիարժեք գնահատական չտվեց։


Փաստ 15․ Պատերազմի ընթսացքում մեր հարևան Վրաստանը, որի հետ ավանդաբար ունեցել ենք բարեկամական հարաբերություն, արգելում էր ոչ միայն զենքի տեղափոխումը Հայաստան, այլ անգամ հումանիտար բեռների մուտքը, որը լուծվեց մեծ դժվարությամբ։


Փաստ 16․ Պատերազմի ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների ջանքերով 3 անգամ հրադադարի հուշագրեր ստորագրվեցին, որոնք, սակայն, չպահպանվեցին։


Փաստ 17․ Պատերազմի ընթացքում ոչնչացվեց հայկական զինուժի սպառազինության մի զգալի մասը՝ ավելի քան 75 տոկոսը։


Փաստ 18․ Պատերազմի ընթացքում մեր Իսկանդերները այդպես էլ չհարվածեցին թշնամու ռազմավարական կարևոր օբյեկտներին՝ նավթագազամուղներին։


Փաստ 19․ Պատերազմի 44-րդ օրը՝ նոյեմբերի 9-ին, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ստորագրել է մի ցավոտ թուղթ՝ կապիտուլացիայի ակտ, որով վերջ է տրվում պատերազմին, սակայն մենք կորցնում ենք Արցախի մեծ մասը՝ շուրջ 80 տոկոսը։


Փաստ 20․ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ մինչև նոյեմեբրեի 9-ը՝ դեռևս հոկտեմբերի 20-ին, Փաշինյանին առաջարկվել է ավելի լավ պայմաններով հրադադար՝ Շուշին և Հադրութը դեռևս մեր հսկողության տակ էին, որին, սակայն, Փաշինյանը չի համաձայնել, և այդ փաստը հարուցել է Պուտինի զարմանքը։


Փաստ 21․ Համաձայն նոյեմբերի 9-ի կապիտուլացիայի ակտի առաջին կետի՝ հայտարարվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից: Կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերի վրա։


Փաստ 22․ Նոյեմբերի 9-ի հայտարարության առաջին կետը խախտվեց, և պատերազմի դադարից մեկ ամիս անց Հադրութի շրջանի հայկական տիրապետության տակ գտնվող երկու գյուղերը անցան թշնամուն։

Շարունակելի

Հայկ Դավթյան

դիտվել է 13617 անգամ
Լրահոս
Սպասվում է առանց տեղումների եղանակ Միլիոնավոր դոլարների հարկեր. այլ կրոնական կառույցները ծաղկում են Փաշինյանի օրոք. «Երկիր» Դանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. 48-ամյա տղամարդ է ձերբակալվել Դատավորը հայ էր և հրաժարվեց քննել գործը. Նարեկ Կարապետյան Հայկ Մամիջանյանը՝ Սերժ Սարգսյանի ու Սամվել Կարապետյանի հանդիպելու մասին Կարգալույծ հռչակված Արման Սարոյանը դատական նիստերի դահլիճ է մտել դատավորի համար նախատեսված դռնից Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ի գրոհների վերսկսման դեպքում հարվածներ հասցնել Պարսից ծոցի էներգաօբյեկտներին Դանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել է Թուրքական ապրանքանիշը դադարեցնում է գործունեությունը Ռուսաստանում ՌԴ-ում կանխել են 16 միլիոն ռուբլու անօրինական արտահանումը Հայաստան Բելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո Իշխանությունների և իշխանական կառույցների կողմից քայլեր են ձեռնարկվում եկեղեցու հեղինակությունը վնասելու ․ Վեհափառ Հայրապետ Վեհափառը քաղաքացիների հետ երթով հասավ Մայր Տաճար Շատ ավելի ուրախ կլինեի, որ նույն այս դատավորը ոչ թե բացարկ հայտներ, այլ կարճեր քրեական գործը. Լևոն Քոչարյան Դե թող «կոկորդից բռնեն» ու ասեն՝ հենց հիմա դուրս արի, Ռուսաստանը համաձայն է․ Հայկ Այվազյան (video) Մի անգամ է նման բան եղել, Վեհափառին խեղդել են. Փաշինյանը դրա՞ն է պատրաստվում. Հայկ Մամիջանյան (video) Արա՛, դուք խիղճ ունե՞ք․․․ մորը խի՞ եք զրկում երեխուց․ Դավիթ Մկրտչյան (video) Դատարանի շենքից դուրս եկած Ամենայն Հայոց կաթողիկոսին դիմավորեցին «Վեհափառ» բացականչություններով Վեհափառ հայրապետը մեղադրվում է իր կանոնական լիազորություններն իրականացնելու համար. Արա Զոհրաբյան Ռուսաստանն այլևս կանգ չի առնի․ Փաշինյանն այնպես է ասում՝ իբր մատ է թափ տվել Պուտինի վրա․ Այվազյան (video) Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիuտանը մտադիր են ռազմական դաշինք ստեղծել. TRT Haber Դատարանից ոչ մի ակնկալիք չունեմ. Տիրան եպիկոպոս Պետրոսյան Վեհափառ Հայրապետը դուրս եկավ դատարանից ու օրհնում է հավատավոր ժողովրդին (video) Սարսափելի է հնչում այս նախադասությունը, որ ասում եմ․․․ Արամ Վարդևանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am