Ադրբեջանցի միլիարդատերը Էրդողանին նվիրում է 25 միլիոնանոց նավթատար նավ

Երբ 2003 թվականին Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջին անգամ իշխանության եկավ որպես Թուրքիայի վարչապետ, թուրքերի մեծ մասը նրան ընդունեց որպես բարեպաշտ մահմեդականի և ազնիվ քաղաքական գործչի՝ կոռումպացված ղեկավարների իշխանության տակ մի քանի տասնամյակ գտնվելուց հետո: Սակայն, ժամանակի ընթացքում, Էրդողանը և նրա իսլամիստական կուսակցության («Արդարություն եւ զարգացում») համախոհ առաջնորդներն հետզհետե դարձան կոռումպացված… Ագահությունը փոխարինեց նրանց բարեպաշտությանը, և դժվար էր դիմակայել մեծ փողերի գայթակղությանը: «Իշխանությունը փչացնում է, իսկ բացարձակ իշխանությունը փչացնում է բացարձակապես» արտահայտությունը ճշգրիտ կերպով նկարագրում է Էրդողանի վերափոխումը կոռումպացված և բռնակալ ղեկավարի: Էնդրյու Ֆիշմանը, theintercept.com կայքում տեղադրված ծավալուն հոդվածում, բացահայտում է Էրդողանի ընտանիքի կողմից 25 միլիոն դոլար արժողությամբ նավթատար նավ նվեր ստանալու արտասովոր հանգամանքները, գաղտնի օֆշորային համաձայնագրով… Այս սենսացիոն բացահայտումը ի հայտ է եկել Էրդողանի և նրա որդու՝ Բիլալի հեռախոսային գաղտնալսված խոսակցությունների հրապարակումից մի քանի տարի անց, երբ նա որդուն խորհուրդ էր տվել, թե ինչպես թաքցնել խորհրդավոր ձևով իր ձեռք բերած հարյուր միլիոնավոր դոլարների կանխիկ գումարը: Ըստ Ֆիշմանի՝ նավթատար նավը Էրդողանին նվիրել է ադրբեջանցի միլիարդատեր Մուբարիզ Մանսիմովը դեռևս 2008 թվականին, ինչպես բացահայտել է Եվրոպական հետաքննական համագործակցություն (EIC) ցանցը, որի կազմի մեջ մտնում են 49 լրագրողներ՝ 16 երկրների 13 լրատվամիջոցներից: «Մանսիմովը երկու տարի առաջ դարձել էր Թուրքիայի քաղաքացի և ընդունել Մուբարիզ Ղուրբանօղլու թուրքական անունը, ենթադրաբար Էրդողանի առաջարկությամբ», տեղեկացնում է Ֆիշմանը: Զարմանալի չէ, որ «գործարքը կնքելուց հետո, նրա գործարար կապերը լայն թափ ստացան Թուրքիայում, այդ թվում՝ շահավետ պայմանագրեր կնքվեցին պետական ընկերությունների հետ»: Մանսիմովը մտերմացել էր նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ և որպես Ստամբուլի «Թրամփ Թաուեր»-ների խոշոր ներդրող, նա հրավիրյալ հյուրերի թվում էր այս տարվա սկզբին կայացած նախագահի երդմնակալության արարողության ժամանակ: «Երբ 2009 թ. Ստամբուլում բացվեց «Թրամփ Թաուեր»-ների 39 հարկանի բնակելի և գրասենյակային համալիրը, Մանսիմովը դարձավ առաջին հաճախորդը՝ գնելով ութ բնակարան, այդ թվում՝ փենթհաուզը», ըստ theblacksea.eu կայքի: Ֆիշմանի հոդվածը՝ հետաքրքիր և բարդ մանրամասներով Էրդողանին 13 հազար տոննա տարողությամբ նավ նվիրաբերելու մասին, հիմնված է Մալթայի փաստաթղթերի վրա, որոնց հետաքննությունն իրականացվել է EIC-ի գլխավորությամբ, օգտագործելով Մալթայում գործող իրավական, ֆինանսական և կորպորատիվ ծառայությունների մատակարարի 150 հազար գաղտնի փաստաթղթերի արտահոսքը, ինչպես նաև Մալթայի ընկերությունների պետական գրանցման ցուցակի մաքրազերծված տարբերակը: 2007 թ. Մանսիմովը Ռուսաստանում գնել է «Ագդաշ» նավթատար նավը և այն գրանցել որպես մալթական հոլդինգային ընկերություն՝ Pal Shipping Trader One անունով: 2008 թվականին Մեն կղզու նավահանգստում [Միացյալ Թագավորություն] գրանցված «Բումերզ» ընկերությունը, որը պատկանում է Էրդողանի որդուն՝ Բուրաք Էրդողանին, եղբորը՝ Մուսթաֆային և փեսային՝ Զիյա Իլգենին, ձեռք  է բերել  25 միլիոն դոլար արժողությամբ բոլոր բաժնետոմսերը: «Հաջորդ օրը, ընկերությունը 18.4 մլն դոլարի վարկ է վերցրել՝ ձևակերպված Մանսիմովի կողմից…. Փաստաթղթերը ցույց են տալիս, որ Մանսիմովը պարտավորվել է մարել ամբողջ յոթ տարվա վարկը, ավելացրած շահույթը՝ մինչև 2015-ի վարձակալության իրավունքի դիմաց (գնման արժեքի մնացած 7 մլն դոլարը վճարել է Էրդողանի անձնական մտերիմ ընկերը, անհայտ պատճառներով): Մանսիմովի ընկերությունը, որը վերահսկում է Սևծովյան նավթային առաքումների երկու երրորդը, երկարաձգել է լիզինգը մինչև 2020 թ., տարեկան 1.2 մլն դոլարով: Ընդհանուր առմամբ, Մանսիմովի կողմից Էրդողանի ընտանիքին կատարված դրամական փոխանցումները կազմում են 21.2 մլն դոլար»: Մեկ այլ աղբյուր՝ Sg.news.yahoo.com, Էրդողանի ընտանիքին նվիրաբերված նավթատար նավը  գնահատել է 29.64 մլն դոլար: Այս կայքը նաև բացահայտել է, որ «Էրդողանի անձնական մտերիմ ընկերը», որը նավթատար նավի համար վճարել է 7 մլն դոլար, թուրք գործարար Սիթքի Այանն է: Malta Today թերթը բացահայտել է, որ Էրդողանի փեսան՝ Բերաթ Ալբայրաքը, 2012 թ. ութ ընկերություն է հիմնել Մալթայում՝ խուսափելու համար միլիոնավոր դոլարների հարկ վճարելուց իր ընկերության՝ խոշոր էներգետիկ, տեքստիլ և շինարարական կոնցեռնի՝ Calik Holdings-ի համար, որը միլիարդավոր դոլարների մրցույթներ էր շահել: Նա չորս ընկերություններ էլ բացել էր Շվեդիայում: Ալբայրաքը՝ Էրդողանի ավագ դուստր Էսրա Էրդողանի ամուսինը, 2011 թ. էլեկտրոնային նամակ է ստացել մի մտերիմ գործընկերոջից, որը նախազգուշացրել է, որ գաղտնի օֆշորային ընկերությունները «հիմնված են ֆինանսական մարմիններին խաբելու վրա. դա ապահով համակարգ չէ: Եթե ֆինանսական մարմինը դա բացահայտի, այն բացասաբար կանդրադառնա [Calik-ի] հեղինակության վրա», հայտնում է Malta Today-ը: Ի վերջո, պարզվեց, որ Ալբայրաքը կարիք չուներ գաղտնի օֆշորային ցանցի, քանի որ 2015-ին նա Էրդողանի կողմից նշանակվեց որպես Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար: Նրան հաջողվեց անցկացնել «Հարստության խաղաղության գործողությունը»՝ հարկային համաներում, որը թույլ տվեց Calik Holdings-ին վերադարձնել անսահմանափակ քանակությամբ օֆշորային կանխիկ գումարներ՝ առանց հարկերի… Malta Today-ը նաև հայտնում է, որ Էրդողանը իր փեսային պատրաստում է որպես իր հաջորդը: Զարմանալի չէ, որ Ալբայրաքն ուղեկցել էր նախագահ Էրդողանին վերջերս Միացյալ Նահանգներ կատարած նրա այցի ժամանակ: Մալթայում արտասահմանյան բազմաթիվ ընկերությունների գրանցման պատճառն այն է, որ այս երկիրը «Եվրամիությունում ունի ամենացածր արդյունավետ կորպորատիվ հարկի դրույքաչափը [5%] և դարձել է նախընտրելի վայր հարկերից խուսափելու համար ԵՄ-ում, մինչդեռ, Ֆրանսիայում, օրինակ, կորպորատիվ հարկի դրույքաչափը կազմում է 33,33 տոկոս», ըստ Ֆիշմանի: Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի  

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Ես այսուհետ ևս կաջակցեմ հայերին արդարության համար պայքարում. ամերիկացի սենատոր Հպարտ եմ, որ ստորին պալատի խոսնակն էի, երբ Կոնգրեսը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. Նենսի Փելոսի Պետք է ճանաչվի Հայոց ցեղասպանության՝ պատմական ճշմարտությունը․ Հունաստանի ՊՆ նախարար Վատիկանի գաղտնի արխիվից Մայր աթոռը լույս է ընծայել «Հայոց ցեղասպանություն» աշխատությունը Մակրոնը ԱՄՆ-ին անվանել է ոչ այնքան հուսալի դաշնակից Լիբանանի նախագահը հայտարարել է, որ ագրեսիան դադարեցնելու համար է բանակցություններ սկսել Բաքվի և Անկարայի որոշումները Նիկոլի ռեժիմի համար է, և ոչ երբեք հայ ժողովրդի․ Սաղաթելյան Առանց ինձ հետ համաձայնեցվելու էր դրվել, շփոթմամբ․ Հրաչյա Թաշչյանը` կաթողիկոսի վերաբերյալ հրապարակումը կայքից հեռացնելու մասին Ռոբերտ Քոչարյանը՝ կնոջ և թոռնիկի հետ, ծաղիկներ է խոնարհել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Ճանաչի՛ր, ներողություն խնդրի՛ր և հատուցի՛ր. Թուրքիայի «Մարդու իրավունքների միության» կոչը Անթիլիասի Մայրավանքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Սուրբ Պատարագ է մատուցվել Ախալքալաքում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Էմմա Պողոսյանը` Ծանրամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոն Եղեռնի զոհ դարձավ 1,5 միլիոն մարդ, միայն այն պատճառով, որ հայ էին․ ՌԴ-ում ՀՀ դեսպանություն Աննա ջան, բարի ճանապարհ, ամուր կգրկես տղերքին, մինչ հանդիպում․Ադամ Սահակյանի մայր Մենք հիշում ենք. Մխիթարյանը հրապարակում է կատարել Հայոց ցեղաuպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ Արտակարգ դեպք Երևանում․ «Opel»-ը Հաղթանակ թաղամասի ջրանցքում է հայտնվել Հայոց ցեղասպանության տարելիցին Չեննայում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը նշվել է Փարիզի քաղաքապետարանում Ահազանգ Արցախի՝ «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը ոչնչացնելու մասին Պատմական արդարության հանդեպ լռությունը, անհամարժեք դատապարտումը ծնում են նոր ողբերգություն․ Վեհափառ Ծիծեռնակաբերդ բարձրացող ճանապարհի առանձնահատկությունը․ հայացք դեպի Արևմտյան Հայաստան, Արարատ «Արևմտյան Ադրբեջան» խորագրով ցուցահանդես է կազմակերպվել Բաքվում Նիկոլական իշխանությունը փորձում է ջնջել Ցեղասպանության մասին ցանկացած հիշողություն․ Զուրաբյան Ի՞նչ կարևորություն ուներ Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am