Գերմանացի պատգամավորներին կարգելեն այցելել Ինջիրլիք ռազմաբազա
«RT»-ն փոխանցում է ,որ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտնել է այն մասին,որ Գերմանացի պատգամավորներին չեն թույլատրի այցելել Ինջիրիք ռազմաբազա, քանի դեռ պաշտոնական Բեռլինը բացասական է տրամադրված Թուրքիայի դեմ։ «Գերմանիան բացասական է նայում Թուրքիային։ Նման պայմաններում հնարավոր չէ թույլատրել գերմանացի պատգամավորներին այցելել Ինջիրլիք»,-թուրք նախարարի խոսքերն է փոխանցում «Yeni Şafak»-ը։ Չավուշօղլուն նաև նշել է, որ մտադիր է այս հարցը քննարկել Գերմանիա ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելի հետ։
