ԵԽԽՎ-ում Ադրբեջանի միլիոնավոր դոլարների կաշառքների գործով ԵԽ-ն հետաքննություն է սկսել
BBC-ի ռուսական ծառայությունը գրում է ,որ ԵԽԽՎ-ն հետաքննություն է սկսել կասկածանքով, որ Եվրոպայի Խորհրդրի խորհրդարանական վեհաժողովի որոշ անդամներ կատարում են Ադրբեջանի իշխանությունների ցուցումները:Տեղեկություններ կան, որ վեհաժողովի անդաներից մեկին 2.5 մլն դոլար է վճարվել, որպեսզի զեկույցը մերժվի: Երեք նախկին դատավորներ, որոնք մասնագիտացած են իրավունքների պաշտպանության ոլորտում, ստուգելու են պնդումները, որ ԵԽԽՎ պատգամավորներն Ադրբեջանի իշխանություններից կաշառք են վերցրել: Կասկածներ կան, որ Ադրբեջանն ազդել է 2013-ի ԵԽԽՎ որոշման վրա, երբ վեհաժողովը մերժեց Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման և ադրբեջանցի քաղբանտարկյալների դրության մասին զեկույցը, որը կազմել էր գերմանացի խորհրդարանական Քրիստոֆ Շտրասսերը: Սպասվում է, որ հետաքննության արդյունքները կհրապարակվեն ընթացիկ տարվա վերջում: Ադրբեջանը հերքում է բոլոր մեղադրանքները:
