Արդեն իսկ որոշված է, թե ովքեր կնշանակվեն ՀՌԱՀ անդամ
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամների 2 թափուր տեղի համար մրցույթին մասնակցում են երգահան Դավիթ Ամալյանը, «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությանը դատի տված նախկին խոսնակ Վահե Դավթյանը, «Կարկոմավտո» ՍՊԸ իրավաբանական բաժնի պետ Վահագն Թորոսյանը, «Հայոց աշխարհ» թերթի լրագրող Անժելա Ավագյանը, փոխգնդապետ Տիգրան Պետրոսյանցը և այլք։ «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ արդեն իսկ որոշված է, թե ովքեր կնշանակվեն։ Կվերանշանակվի Վլադիմիր Օհանյանը, իսկ 2-րդ տեղի համար նշվում են Ամալյանի կամ 66-ամյա Տիգրան Պետրոսյանցի անունները։
