«Սասնա ծռեր»-ի առաջին դատական նիստի օրը հայտնի է
«Սասնա ծռեր» խմբի 14 անդամի գործով առաջին դատական նիստի օրը արդեն հայտնի է։ Նիստը տեղի կունենա հունիսի 8-ին ժամը 14։00-ին։ Գործը քննելու է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը: Այս մասին գրել է «Հայկական ժամանակ»-ը: Ինչպես ավելի վաղ նշել էինք, գործը մակագրված է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանին։
