Թալանել են Ռուդիկ Ղուկասյանի տունը. «Հրապարակ»

«Հրապարակ»-ին տեղեկություններ էին հասել, որ մայիսի 29-ի գիշերը թալանել են Սևանի նախկին քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանի՝ Ուդոյի առանձնատունը, գողացել են մոտ 15 թանկարժեք կոնյակ։ Իսկ դրանից առաջ թալանել էին Սևանի նախկին ոստիկանապետ Վանիկ Ստեփանյանի տունը, ով այդ ժամանակ գտնվել էր արտերկրում։ Ոստիկանությունից հաստատեցին նախկին քաղաքապետի տունը թալանելու լուրը՝ նշելով, որ մայիսի 29-ին հաղորդում են ստացել, որ մայիսի 18-29-ը մեխանիկական ներգործության միջոցով պատուհանի ճաղավանդակը տեղահանելով և բացելով, մուտք են գործել Սևանի Նաիրյան փողոցի 20 հասցեում գտնվող առանձնատուն, գողացել խմիչքներ, ոսկյա զարդեր։ Կապվեցինք նաև Ռուդիկ Ղուկասյանի հետ։ «Խուլիգանություն են արել, էլի, Երևան եմ եղել, օգտվել են առիթից, մեծ բան չէ, սուվենիրնի կոնյակներ են տարել, մամայիս տված ոսկեղենը, դե, ես ոսկեղեն չեմ կրում»,-ասաց Սևանի նախկին քաղաքապետը։ Դիտարկմանը, թե փաստորեն ուրացել են, որ այդքան տարի քաղաքապետ եք եղել, Ռուդիկ Ղուկասյանի ինքնասիրությունը շոյվեց․ «Կյանքը տենց է, եթե ուզում ես ցորեն ստանաս, ավելի շատ պայքարում ես մոլախոտի դեմ, չարը շատ է, լուրջ մարդիկ դժվար լինեն»։ Ի դեպ, նախկին քաղաքապետը մեզ հետ զրույցում հաստատեց, որ վերջերս թալանել են նաև նախկին ոստիկանապետի տունը՝ նշեց, որ հավանաբար նույն մարդիկ են եղել, նույն ձեռագիրն է։ «Ժամանակի ընթացքում Սևանը ոստիկանապետ չի ունեցել, դրա համար էլ տենց է, Վիգեն Աղեկյանի կեղտերն են, նա է Սևանն այդ վիճակին հասցրել, իսկ հիմիկվա ոստիկանապետը շատ կարգին անձնավորություն է, նե՜նց բաժին է սարքել»։ Ի դեպ, Ղուկասյանն այժմ զբաղվում է մասնավոր գործերով, Մոսկվա է գնում-գալիս որդու բիզնես գործերի բերումով։ Հարցին, թե պաշտոն չե՞ն առաջարկել, պատասխանեց․ «Շնորհակալ ենք շատ»։   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Ես այսուհետ ևս կաջակցեմ հայերին արդարության համար պայքարում. ամերիկացի սենատոր Հպարտ եմ, որ ստորին պալատի խոսնակն էի, երբ Կոնգրեսը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. Նենսի Փելոսի Պետք է ճանաչվի Հայոց ցեղասպանության՝ պատմական ճշմարտությունը․ Հունաստանի ՊՆ նախարար Վատիկանի գաղտնի արխիվից Մայր աթոռը լույս է ընծայել «Հայոց ցեղասպանություն» աշխատությունը Մակրոնը ԱՄՆ-ին անվանել է ոչ այնքան հուսալի դաշնակից Լիբանանի նախագահը հայտարարել է, որ ագրեսիան դադարեցնելու համար է բանակցություններ սկսել Բաքվի և Անկարայի որոշումները Նիկոլի ռեժիմի համար է, և ոչ երբեք հայ ժողովրդի․ Սաղաթելյան Առանց ինձ հետ համաձայնեցվելու էր դրվել, շփոթմամբ․ Հրաչյա Թաշչյանը` կաթողիկոսի վերաբերյալ հրապարակումը կայքից հեռացնելու մասին Ռոբերտ Քոչարյանը՝ կնոջ և թոռնիկի հետ, ծաղիկներ է խոնարհել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Ճանաչի՛ր, ներողություն խնդրի՛ր և հատուցի՛ր. Թուրքիայի «Մարդու իրավունքների միության» կոչը Անթիլիասի Մայրավանքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Սուրբ Պատարագ է մատուցվել Ախալքալաքում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Էմմա Պողոսյանը` Ծանրամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոն Եղեռնի զոհ դարձավ 1,5 միլիոն մարդ, միայն այն պատճառով, որ հայ էին․ ՌԴ-ում ՀՀ դեսպանություն Աննա ջան, բարի ճանապարհ, ամուր կգրկես տղերքին, մինչ հանդիպում․Ադամ Սահակյանի մայր Մենք հիշում ենք. Մխիթարյանը հրապարակում է կատարել Հայոց ցեղաuպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ Արտակարգ դեպք Երևանում․ «Opel»-ը Հաղթանակ թաղամասի ջրանցքում է հայտնվել Հայոց ցեղասպանության տարելիցին Չեննայում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը նշվել է Փարիզի քաղաքապետարանում Ահազանգ Արցախի՝ «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը ոչնչացնելու մասին Պատմական արդարության հանդեպ լռությունը, անհամարժեք դատապարտումը ծնում են նոր ողբերգություն․ Վեհափառ Ծիծեռնակաբերդ բարձրացող ճանապարհի առանձնահատկությունը․ հայացք դեպի Արևմտյան Հայաստան, Արարատ «Արևմտյան Ադրբեջան» խորագրով ցուցահանդես է կազմակերպվել Բաքվում Նիկոլական իշխանությունը փորձում է ջնջել Ցեղասպանության մասին ցանկացած հիշողություն․ Զուրաբյան Ի՞նչ կարևորություն ուներ Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am