Թբիլիսիում ադրբեջանցի լրագրող է անհետացել
Թբիլիսիում «անհետացել է» ադրբեջանցի լրագրող Աֆգան Մուխտարլին: Նրա կնոջ՝ Լեյլա Մուստաֆաևայի խոսքերով՝ նա չի պատասխանում հեռախոսազանգերին, հայտնում է meydan.tv-ն: Լեյլա Մուստաֆաևան արդեն դիմել է Վրաստանի ոստիկանություն: Երեկ նա հրաժեշտ է տվել ընկերոջը, ասելով, որ տուն է գնում ու այդ ժամանակվանից նրա մասին տեղեկություն չկա։ Մուխտարլին երեք տարի առաջ էր մեկնել Արդբեջանից ՀԿ-ների նկատմամբ ճնշումների ու «Ազատություն» ռադիոկայանի փակման պատճառով։ Թբիլիսիում նա բողոքի ակցիաներ էր անցկացնում Ադրբեջանի դեսպանատան առջեւ, վերջերս էլ գրել էր Վրաստանում ադրբեջանցի ակտիվիստների հետապնդումների մասին։
