Քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի (Դոն Պիպոյի) սպանության նախապատրաստման գործով հետախուզվող անձը հայտնաբերվել եւ ձերբակալվել է։ Այդ մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։
Հայտնաբերված անձը ՀՀ քաղաքացի է, նրան գտել են Հայաստանում, սակայն անունը առայժմ չի հաղորդվում։ Նշենք, որ նրան հետախուզում էին ՀՀ քրեական օրենսգրքի 38-35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերով (Սպանության նախապատրաստման օժանդակում)։
Ոստիկանության լրատվական վարչության փոխանցմամբ, քրեական հետախուզության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր եւ Տավուշի մարզային վարչությունների ու Նոյեմբերյանի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, 2017 թ. մայիսի 30-ին Տավուշի մարզի Այրում քաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերել եւ բերման են ենթարկել 1989 թ. ծնված, նախկինում դատապարտված Զ. Ղ.-ին, որը մայիսի 24-ին Վաղարշապատում վնասազերծված խմբի գործով ներգրավվել էր որպես մեղադրյալ։
NEWS.am-ի տեղեկություններով, ձերբակալվածը Սոչիի քրեական շրջանակներում հայտնի ոմն Զորիկն է։ Նա ավելի վաղ հետախուզման մեջ էր գտնվում զինծառայությունից խուսափելու համար։ Մամուլում լուրեր էին շրջանառվում, թե նա «օրենքով գող» է, սակայն այդ տեղեկությունը հերքվել է։
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը