Ադրբեջանը` ճգնաժամի շեմին

 Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Զահիդ Օրուջը հանդես է եկել երկրի Պաշտպանական արդյունաբերության նախարարությունը վերացնելու առաջարկությամբ:

«Ազադլըգ»-ի հաղորդմամբ` նա գտնում է, որ Ադրբեջանում ստեղծված տնտեսական ճգնաժամի պատճառով անհրաժեշտ է վերացնել այդ նախարարությունը եւ նրա գործառույթները հանձնարարել այլ նախարարության:

«Ներկայիս ժամանակաշրջանում պետական կառավարման համակարգում տարվող բարեփոխումների շրջանակում Պաշտպանական արդյունաբերության նախարարությունը կարելի է միացնել, օրինակ, Տնտեսական զարգացման կամ Պաշտպանության նախարարություններից մեկին: Ըստ էության, Պաշտպանական արդյունաբերության նախարարությունը գործարաններից կազմված արդյունաբերական խումբ է: Կառավարությունը կարող է վերանայել նրա նախարարության կարգավիճակ կրելու հարցը», -ասել է Օրուջը: Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությունը ստեղծվել է երկրի ղեկավարի 2005 թվականի դեկտեմբերի 16-ի հրամանագրով: Այդ ժամանակվանից նախարարությունը գլխավորում է Յավեր Ջամալովը Զահիդ Օրուջն ավելի վաղ Ադրբեջանի խորհրդարանում ունեցած ելույթում, մեկնաբանելով տնտեսական ճգնաժամով պայմանավորված չինովնիկների թվաքանակի կրճատման հարցը, նշել է, որ երկրի էներգետիկայի լիազորությունները պետք է հանձնարարվի Ադրբեջանի պետական նավթային ընկերությանը, եւ որ առանձին նախարարության անհրաժեշտություն չկա: Բացի այդ, նա հայտարարել է, որ Ադրբեջանում էլեկտրաէներգիա արտադրող «Ազերէներժի» ընկերությունը պահելու անհրաժեշտություն եւս չկա, քանի որ այդ գործառույթն իրականացնում է էլեկրաէներգիան բախշող եւ իրացնող «Ազերիշըգ» ընկերությունը: Ադրբեջանի կենտրոնական բանկը 2015 թվականի դեկտեմբերի 21-ին ազգային արտարժույթի` մանաթի լողացող փոխարժեքի անցնելու որոշում է ընդունել, ինչի եւ դրանից առաջ` փետրվարի 21-ին մանաթի 35 տոկոս արժեզրկման հետեւանքով մանաթի փոխարժեքը ամերիկնյա դոլարի նկատմամբ գրեթե երկու անգամ ընկել էՄանաթի փոխարժեքի արժեզրկման արդյունքում Ադրբեջանում խիստ վատացել է սոցիալ-տնտեսական դրությունը, ինչը երկրի շրջաններում բազմաթիվ զանգվածային բողոքներ է առաջացրել:  

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Դավիթ Մինասյանը կալանավորվել է քաղաքական հրահանգով․ Արման Թաթոյան Պետք է անվանակոչել և ամոթանք տալ ոչ միայն բռնապետներին, այլև իրենց սպասարկողներին․ Աշոտյան Եթե իշխանությունը գնա նման գործարքի, ապա կարող է հարուցել «արաբական փողոցի» վտանգավոր հուզումներ Դուշեթիում սողանք է տեղի ունեցել Թեհրանը վերջնագրեր չի ընդունում և պատրաստ է դիմակայել ցանկացած սպառնալիքի ՆԱՏՕ-ն չպետք է ներգրավվի Հորմուզի նեղուցի ապաշրջափակմանը․ Ֆրանսիայի ՊՆ Էրդողանը մեղադրել է Իսրայելին Իրանի շուրջ ճգնաժամը բորբոքելու մեջ Ողբերգական դեպք․ տղամարդը ավտոմեքենան վարելիս կորցրել է ինքնազգացողությունը և բախվել պատնեշին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանրահավաք կանցկացնի․ մանրամասներ Սուրբ Հարության տոնի առթիվ Անթիլիասի Մայրավանքում Հայրապետական Սուրբ Պատարագ կմատուցվի ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը դատապարտում է 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանավորումը Մինչ նիկոլները կհայտարարեն, թե ինչպես «իրենց հզորը ծնկի բերեց Պուտինին». Մետաքսե Հակոբյան Վազգենը լավ է, ամուր և առողջ, ջերմ ողջույններն եմ փոխանցում․ փաստաբան 18 տարեկան «երեխան» «Վերջին զանգը» կնշի Արմավիր ՔԿՀ-ում. Գարիկ Սարգսյան Ղարաբաղի շուրջ իրավիճակը մնում է զգայուն. Պուտին Մոսկվան պատրաստ է լինել միջնորդ․ Լավրով Արգելվելու է 18-ամյա Դավիթին այցելել, այդ թվում պատգամավորներին ու ուշադրություն՝ անգամ ծնողներին․ Գեղամ Մանուկյան Ներկայացել է փաստաբան ու կնոջից վերցրել կես մլն դրամ Կրեմլը Դոնբասից ուկրաինական ուժերի դուրսբերման որոշում է սպասում արդեն այսօր. Պեսկով ՀՀԿ որոշում է կայացրել Իրանը հերքել է Իսլամական Հանրապետության կողմից հրադադար խնդրելու մասին Թրամփի հայտարարությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համբիկ Սասունյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am