Կառավարությունը որոշել է քաղաքական պատասխանատվությունից ազատել. Հրայր Թովմասյան
Այսօր ԱԺ-ում «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Հրայր Թովմասյանը ասաց, որ աշխատակազմի-ղեկավար նախարար պաշտոնները եղել են նախկինում էլ և, որ այս կառավարությունը որոշել է քաղաքական պատասխանատվությունից ազատել կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին: Ըստ նրա՝ աշխատավարձի չափը պետք չէ կապել պաշտոնի նսեմացման հետ: «Կարծում եմ, որ 2018թ.-ից ունենալու ենք այլ կառուցվածք կառավարությունում, կատարելու ենք փոփոխություններ, որպեսզի գործադիր ողջ իշխանությունը քաղաքական պատասխանատվություն ունենա ԱԺ նկատմամբ»,- նշեց Հրայր Թովմասյանը:
