Վասն կառ-ավերիչ և վարչ-աղետ Հայոց, մեծն հողատու և ստախոսաց ստախոս, թշնամյաց բարեկամ և ոսոխաց շահապաշտպան Նիկոլն Փաշինյան

Մի գյադա կար այլասուն,

Վստահ չեմ, որ՝ կաթնասուն,

Ասես թույնով է սնվել,

Հինգ միլիարդով է գնվել:

Մի լամուկ կար այլասուն,

Թերուս, անգետ, բայց խոսուն,

Զազրախոս էր, սուտասան,

Կեղծ բարեպաշտ, «դերասան»:

Ապրեց տարի քառասուն,

Գրավոր էր բամբասում,

Հայացքը գիժ, պլշած,

Ականջները խլշած:

Թվում էր՝ մարդ է հասուն,

Բայց գլխակերն այլասուն

Հային հայի դեմ հանեց,

Սև հոգին փառավորվեց:

Արյան մեղքի տակ մտավ,

Քաղաքական հենք գտավ,

Զուտ իր շահն էր նրա «ճիշտը»,

Մանրադրամ՝ մարդկանց վիշտը:

***

Թռավ, մի քիչ թաքնվեց,

Երկիրը թարս ֆռռացրեց...

Մի օտարի զանգուլակ,

Բայց... հայկական ժամանակ:

Նստեց-ելավ, շուտ ջոկեց՝

Մեղքն ընդունեց, ազատվեց:

Թեպետ չփտեց փոսում,

Մնաց նույնը՝ այլասո՛ւն:

Ստեղծում էր աժիոտԱԺ,

Լկտի անում էր շանտաժ,

Խոզի կաշի էր խանձում,

Օդից լուրեր էր սանձում:

Մտավ ԱԺ ՀԱԿ-ի հետ,

Չնայած, իսկույնևեթ

Մանդատն առավ ու թռավ,

Փուշ էին կարծում, օձ դառավ...

Թունդ կպնում էր բոլորին,

Խառնած թացը միշտ չորին,

Ճղճղում էր օրնիբուն,

Մի բոցակեզ տրիբուն...

***

«Մի գյադա է այլասուն,

Հաճախորդ է ձեռնասուն,

Ինչքան կուզի՝ վնգստա,

Որ շատ հաչա... փող կտանք»

Հա՛մ էդպես էին մտածում,

Հա՛մ... կանոնավոր մուծվում,

Չաղացնում էին չարիքը՝

Իրենց գլխի գալիքը:

Իբր՝ ով է, մի գրչակ,

Կեղտի պուլիկ ու փարչակ,

Ինչ է դրա եղածը...

Մինչ կուտակվում էր մաղձը:

***

...Ու մի օր էլ սողունը

Լքեց հարմար իր բունը,

«Դուխով» փափախը դրեց,

Ոտ-ոտ եկավ, բունտ արեց:

Աջակցությամբ սորոսի

Եվ աղանդավոր քոսի,

Ներգրավմամբ օխլոսի՝

Հասավ գյադեն երազին...

Ցեխից՝ պալատ ոստյունով,

Լեն ու լմփոշ կոստյումով...

Խոսում միշտ մզմզալով,

Կրկնելով, հազալով...

***

Մնացածն էլ, գիտեք դե,

Դուք եք հրեշին կերտել:

Հպա՜րտ ու գոհ էիք անհուն...

Ձեր երկրաքանդ դմփ-դմփ-հո՛ւն:

Կանչում էիք գյադուն փրկի՜չ,

Բայց նա նույնն էր՝ խառնակիչ:

Գլխակեր էր, հողատու,

Ճղճիմ ստախոս անդուր:

Իր կնգա հետ դիվական,

Կեղծ ժպիտով ձևական,

Փարիսեցիքիդ շահեց,

Հպարտ-ակներիդ մահեց:

Դեսպանորդը դժոխքի,

նեռ, արնախում, անհոգի:

Կար մի գյադա այլասուն...

Դատաստանի սպասում:

Արմեն Հակոբյան

7or.am

դիտվել է 2736 անգամ
Լրահոս
«Շատ ՔՊ-ականներ «հացները չոր կուտեն». Ի՞նչ է պատրաստվում անել Հայկ Սարգսյանը. «Իրավունք» Մինչև ե՞րբ կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը. «Փաստ» «Լավ եմ անում սաղիդ փուռն եմ տալիս». Ո՞վ է ապահովագրել Հայկ Սարգսյանին. «Իրավունք» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում… խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Երբ թեման հասնում է նահատակությանը, հարգանքի տուրք մատուցելը դառնում է խիստ «վտանգավոր» ՌԴ ՊՆ․ Ռուսաստանի շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է ուկրաինական 173 անօդաչու թռչող սարք Սիրիայում Ասադի տապալումից հետո ամենազանգվածային բողոքի ցույցերն են 2019-ին Փաշինյանը Գյումրիին սարեր, ձորեր ու աղքատության կրճատում էր խոստանում (video) Թրամփ․ Ես կորոշեմ՝ ԱՄՆ-ն կվերսկսի՞ բանակցությունները Իրանի հետ, թե՞ ոչ «Դուք դատվելու եք», «Տիկին Բաղդասարյան, ինչու՞ ջղաձգվեցի՛ք»․ ԱԺ-ում իրավիճակը թեժացավ (video) Սյունիքում սեպտեմբերի 15-ին և 16-ին գազ չի լինի Քա՞նի «Շիշ բռնող» կա ՔՊ-ում (video) Քրքրում են իր, եղբոր եւ հոր անցյալը․ «Հրապարակ» 8 տարի է իշխանության եք․կրիմինալը Երևանի փողոցներում է․ բացահայտեք․ Ռուբեն Մխիթարյանի կոշտ արձագանքը (video) Սուտ խոսողներն ինձանից ձախ են նստած․ Ռուբեն Մխիթարյանի պատասխանի ժամանակ նկատողություն եղավ (video) Ռուսները սահմանափակում են իշխող կուսակցության եկամուտները․ «Հրապարակ» Ռուսաստանը Գյումրիում տեղակայված ռազմաբազայիg զnրքերը դուրս բերելու վերաբերյալ որևէ հարցում չի ստացել. Գալուզին Ղուկասյանի օրոք 15 000 բնակարան է տրվել, 30 000 դոմիկ՝ ապամոնտաժվել. Մխիթարյանը տեղը դրեց ՔՊ-ականին (video) Պետական ապարատում բունտ է հասունանում․ «Հրապարակ» Գալուզին․ Եվրոպան Հայաստանին դիտարկում է որպես ռեսուրսների և իրացման շուկա Իրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ին չօգնած երկրները ստիպված կլինեն փոխհատուցել Վաշինգտոնի կրած վնասները Հասրաթյան․ Իշխանությունները կարող են փոխվել, անփոփոխ են պետության հիմնարար շահերը ՔՊ-ն Աբովյանում չի խոչընդոտի Էդուարդ Բաբայանի քարոզարշավին․ իշխանությունը կանգ է առել Հովհաննես Աբրահամյանի թեկնածության վրա․ «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am