«Հայաստանում երբեք չի եղել ու չի լինի իդեալական իշխանություն». խոստովանում է ՀՀԿ-ականը
Այսօր ԱԺ-ում ՀՀ խորհրդարանի փոխխոսնակ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ Հայաստանում երբեք չի եղել ու չի լինի իդեալական իշխանություն: «Մենք ընդունում ենք, որ այն իշխանությունը չենք, որն իդեալական է. Հայաստանում երբեք չի եղել ու չի լինի իդեալական իշխանություն։ Բայց մեր աշխատանքի գնահատականը տվել է ապրիլի 2-ի ընտրություններին մեր հանրության մեծամասնությունը»,- ի պատասխան «Ելք» դաշինքի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը ասաց նա: Նշենք, որ Փաշինյանը ասել էր, որ այս իշխանությունների օրոք զինադադարի հաստատումից հետո Ադրբեջանին տարածքներ ենք զիջել: «Գերմանիայի նման երկիրը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, Կիպրոսի, Սլովակիայի նման երկրները, նույնիսկ ժխտողականությունն են ընդունել, և առաջին անգամ բանակցային գործընթացում ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն արել են հասցեական՝ հակաադրբեջանական հայտարարություն։ Իսկ ինչ վերաբերում է ապրիլյան պատերազմին, ապա մեր բոլորիս ջանքերով մենք կարողացել ենք ձախողել Ադրբեջանի ղեկավարության պլանները»,- նկատեց Շարմազանովը:
