«Եռանախագահները շուտով կլինեն Հայաստանում». Նալբանդյան
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ռիչարդ Հոլգանդը (ԱՄՆ) և Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) տասն օրից կլինեն Հայաստանում: ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ համատեղ ասուլիսի ժամանակ այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Եռանախագահները տասն օրից կլինեն Հայաստանում: Նրանք ցանկություն ունեն գնալ նաև Ստեփանակերտ»,- ասել է Նալբանդյանը:
