ԱԺ-ն ընդունեց նախագծերի փաթեթը
ՀՀ Ազգային ժողովն ընդունեց դատաիրավական համակարգում 20-ամյա աշխատանքային փորձ ունեցող աշխատակիցների մասին նախագիծը՝ թույլատրելով նրանց շարունակել աշխատել համակարգում և միաժամանակ ստանալ բարձր թոշակ: «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու և «ՀՀ քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթն ընդունվեց 55 կողմ և 25 դեմ ձայների հարաբերակցությամբ: 87 կողմ-ով առաջին ընթերցմամբ ընդունվեց նաև «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթը:
