Մոլդովայի վարչապետը ռուս դիվանագետների արտաքսման մասին
Մոլդովայի վարչապետ Պավել Ֆիլիպը հայտարարել է, որ ռուս դիվանագետներն արտաքսվել են երկրից, քանի որ իշխանությունները հատուկ ծառայություններից որոշ տեղեկություններ են ստացել, գրում է lenta.ru-ն: «Օրենքները թույլ չեն տալիս, որ շատ տեղեկություններ հայտնեմ: Դա ամենն է, ինչ կարող եմ ասել այս պահին: Չեմ կարող հայտնել բոլոր շարժառիթները, որոնք ներկայացրել են հատուկ ծառայությունները»,- նշել է Ֆիլիպը: Նշենք, որ երեկ երկրի իշխանությունները հինգ ռուս դիվանագետի անցանկալի անձ են հայտարարել:
