Դոն Պիպոյի սպանություն նախապատրաստելու համար հետախուզման մեջ գտնվող անձը հայտնաբերվել է
Մի խումբ անձանց կողմից սպանություն նախապատրաստելու համար հետախուզվողը հայտնաբերվել է: Այս մասին Tert . am-ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի խորհրդական Սոնա Տռուզյանը: Հիշեցնենք, որ մի խումբ անձանց կողմից քրեական հեղինակություն համարվող Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի սպանությունը նախապատրաստելու համար քննիչը ձերբակալված 3 անձի մեղադրանք էր առաջադրել, ևս մեկի նկատմամբ՝ հայտարարվել էր հետախուզում: 2 անձանց մեղադրանքներ են առաջադրված է ՀՀ քրեական օրենսգրքի 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ հետախուզվող անձը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերով:
