Հադրութում փոխհրաձգության միջադեպը տեղի է ունեցել ադրբեջանցի զինվորների միջև. իրանական ԶԼՄ
Իրանական @MiranPress տելեգրամյան ալիքը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնում է, որ Հադրութի շրջանում միջադեպը տեղի չի ունեցել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի միջև, այլ ադրբեջանցի զինծառայողները կրակել են միմյանց վրա:
Այս պահին ալիքը հայտնում է երեք զինծառայողի մահվան մասին, որոնք սպանվել են իրենց ծառայակիցների ձեռքով:
