Թրամփը քննադատել է Գերմանիային
«Մենք առևտրային մեծ դեֆիցիտ ունենք Գերմանիայի հետ, գերմանացիները ևս հարկ եղածից քիչ են ծախսում ՆԱՏՕ-ի և պաշտպանության վրա: Դա վատ է ԱՄՆ-ի համար: Դա կփոխվի»,- Twitter-ում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Գերմանիայի տնտեսական քաղաքականությունը կանցլեր Անգելա Մերկելի խոսքերից հետո այն մասին, որ Եվրոպան պետք է շարժվի իր ճանապարհով և հույսը չդնի Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի վրա: Ավելի վաղ Անգելա Մերկելը հայտարարել էր, որ Եվրոպան պետք է բարեկամական հարաբերություններ ունենա ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի հետ, բայց ապագայի համար պետք է ինքնուրույն պայքարի:
